Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Փոխենք իրողությունները՝ կփոխվեն նաև մեզ հետ կատարվոող իրադարձությունները

Փոխենք իրողությունները՝ կփոխվեն նաև մեզ հետ կատարվոող իրադարձությունները
20.08.2025 | 16:05

Նիկոլիզմի գլխավոր և աքսիոմատիկ նարատիվը անխուսափելիության նարատիվն է։

Կապիտուլյացիայից մինչև Արցախի ու միջանցքի հանձնում բացատրվում է մեկ տրամաբանությամբ՝ Ադրբեջանին ցանկացած դիմադրություն անխուսափելիորեն հանգեցնելու է պարտության։

Եթե մի բան անխուսափելի է, ապա էլ ինչու՞ դիմադրել։ Ավելի լավ չի՞ թուլանալ ու հաճույք ստանալը։ Ասեք, որ անասնագոմի տրամաբանություն չի։

Իսկ իրականում, պատերազմոում պարտության անխուսափելիոությունից սկսած, բոլոր մնացած անխուսափելիությունները բացարձակ կեղծ են։ Պատերազմի հատվածը արդեն բաց աղբյուրների փաստերով է ապացուցված։

Հինգ տարի է արդեն ընդդիմությունը, հենց էս անխուսափելիության նարատիվի դեմ պայքարելու փոխարեն, պայքարում է նրա անձի ու երկրորդական ամեն ինչի դեմ։ Ու արդյունքը՝ ունենք այն, ինչ ունենք հիմա։ Ժողովրդի ու նույնիսկ իրեն արմատական ընդդիմադիր համարողների մի ստվար հատվածը իրականում անխուսափելիության նարատիվի կրողներն են։

Այս իրողություններում, ինչ մեզ հետ կատարվում է, ամեն ինչ ճիշտ է։ Փոխենք իրողությունները՝ կփոխվեն նաև մեզ հետ կատարվոող իրադարձությունները։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ