Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Եթե կա կենսական վտանգ, պետք է կանխել այն

Եթե կա կենսական վտանգ, պետք է կանխել այն
17.12.2024 | 10:31

1908 թվականի հուլիսին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած զինված ապստամբությունից հետո երիտթուրքերը մեծ խոստումներ էին տալիս հայերին։ Նույնիսկ շքեղ նվերներով էին հայերին դիմավորում Նիազի և Էնվեր բեյերը, հայ քաղաքական ու մշակութային գործիչներն էլ ոգևորված էին, թե հայերին ոչ մի վտանգ չի սպառնում։

Չանցած 1 տարի՝ 1909 թվականի ապրիլի սկզբին Ադանայում ու Հալեպում (այն ժամանակ Թուրքիայի տիրապետության տակ) թուրքերը կազմակերպեցին հայերի զանգվածային ջարդեր։ Բանտերից հանեցին 500 հանցագործների և ուղարկեցին հայերի վրա։ Մոտ 10 օրվա ընթացքում Ադանայի ու Հալեպի շրջաններում սպանվեց ավելի քան 30,000 հայ, որից 20 հազարը՝ Ադանայում, 10 հազարը՝ Հալեպում։

Մեր ժամանակներում՝ 2024-ին, երբ Սիրիայում իշխանության են հասել Թուրքիային ենթակա զինված խմբավորումները, Հալեպում հայերի հետ հանդիպած նրանց ներկայացուցիչները կրկին խոստացել են ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը։ Իսկ ահա Էրդողանը հայտարարել է, թե Հալեպը նորից լինելու է Թուրքիայի ենթակա տարածք։

Հիմա լսում եմ ժամանակակից հայ քաղաքական ու մշակութային գործիչներին։ Շատերը կրկին ոգևորված են, թե Սիրիայի թուրքական իշխանությունները խոստացել են, որ Հալեպի հայերին ոչ մի վտանգ չի սպառնում։

Վախենամ, ամիսներ հետո ականատես լինենք նոր ողբերգության։ Ախր ո՞նց կարելի է կրկին հավատալ մի երևույթի խոստամ, որը կոչվում է թուրք և ահաբեկիչ։

Իմ կարծիքով, Հալեպի հայերը օր առաջ պիտի տեղափոխվեն Հայաստան՝ վաճառելով իրենց ունեցվածքը և այստեղ նոր տուն ստեղծեն, այլապես մեծ է վտանգը, որ կզրկվեն ամեն ինչից, եթե կարողանան կյանքը պահպանել։

Սիրիան մեր հայրենիքը չէ, որ ամեն գնով փորձենք հայերի գոյությունը այնտեղ պահպանել։ Եթե կա կենսական վտանգ, պետք է կանխել այն ու հեռանալ՝ զերծ մնալով ցեղասպանության վտանգից։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3835

Մեկնաբանություններ