ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Փողով բանակից ազատվելու օրենքն ընդունվեց

Փողով բանակից ազատվելու օրենքն ընդունվեց
22.05.2025 | 16:11

Էս օրեենքը շատ նման է Առաջին Հանրապետության ժամանակ ընդունված «Նեցուկի օրենքին», որը քանդեց բանակը։

1918 թվականին, երբ Անդրանիկը Սարիղամիշում հանդիպում է Հովհաննես Բաղրամյանին, հարցնում է. «Զորքդ ու՞ր է»։ Բաղրամյանը պատասխանում է․«Ցրվեցին... Ասում էին՝ թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքան կռվեցինք»։ Անդրանիկը, լսելով այդ պատասխանը, մի չափալախ է տալիս Բաղրամյանին։ Հետագայում Բաղրամյանը, հիշելով այդ դրվագը, ասում էր․ «Այդ չափալախն էր, որ ինձ մարշալ դարձրեց»։

Տեսեք, թե Իգդիրում կռվող զորավար Սեպուհը ինչ էր ասում այդ չարաբաստիկ «Նեցուկի օրենքի» մասին․ «Էլի անճարներն են տուժում, մինչ ունևորների որդիները և մտավորական կոչված ճարպիկ սրիկաները, որոնց թիվը բանակների է հասնում, նեցուկի զանազան կեղծ վկայականներով ազատվում են զորակոչից: Պետք է վերացնել նեցուկների օրենքը, որ ներկա վայրկյանին պատուհաս է մեր երկրին»։

Միայն այդ «Նեցուկի օրենքը» ավելի շատ վնաս հասցրեց մեզ, քան՝ Լենինն ու Քեմալը միասին վերցրած։ Իսկ նմանատիպ անարդարությունները համատարած էին Առաջին Հանրապետությունում։

Պատմությունը կրկնվում է, և ՔՊ-ն այսօր փաստացի ընդունեց այն, ինչ զորավար Սեպուհը ժամանակին բնութագրում էր որպես «Սրիկայության օրենք»։

Հ.Գ. Էն «մենք ի՞նչ անեինք, սաղ էդ դրսի ուժերն են մեղավոր» նարատիվ բրդող, տեսակով մոլախոտ և մոլախոտություն պրոպագանդող «պատմաբանները» ձեզ նման բաների մասին չեն պատմի։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2865

Մեկնաբանություններ