ԱՄՆ Սենատը, 51-ն ընդդեմ 47 ձայնի, քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի գլոբալ մաքսատուրքերն արգելափակելու և Կոնգրեսի առևտրային լիազորությունները վերականգնելու օգտին, ինչը դեմոկրատներն ընդունել են որպես «արտոնյալ» միջոցառում: Այս միջոցառումը, սակայն, ավելի շուտ խորհրդանշական է, քանի որ հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում բանաձևն աջակցություն չի ստանա։               
 

ՔՊ համաժողովից հետևություն պետք է անի նաև ՔՊ ֆրակցիան

ՔՊ համաժողովից հետևություն պետք է անի նաև ՔՊ ֆրակցիան
23.09.2025 | 12:22

ՔՊ-ում փաստորեն կան մարդիկ, որոնք հասկանում են իրավիճակի լրջությունն ու պատասխանատվության ծանր բեռը: ՔՊ վերջին համաժողովում, այդ պատվիրակները վարչության նախագահի պաշտոնում չեն քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:

Քվեարկությանը մասնակցած 917 պատվիրակներից 159-ը չեն ընտրել Նիկոլին: «Կառավարությունը ես եմ» ավտորիտար թեզն ու «մուրճը» չեն աշխատում անգամ ՔՊ ներսում:

Նրանցից 80-ը նախընտրել են այլ թեկնածուների՝ ոչ թե Նիկոլին: Իսկ 79-ը (մոտ 9%) անվավեր է դարձրել իր թերթիկը, կամ, որ նույնն է՝ ոչ մեկին չեն ցանկացել ընտրել:

ՔՊ-ի համաժողովից հետևություն պետք է անի նաև «Երկրապահը»: Պորտալարով կապված լինելով արցախյան շարժման և ՀՀ սահմանների պաշտպանության հետ՝ ԵԿՄ-ն այլևս պետք չի լինելու Նիկոլին: Նիկոլի տեսլականում այն լինելու է շատ արագ մոռացության տրվելիք, անցյալի ռազմահայրենասիրական էլեմենտ, որի գոյությունը և գործունեությունը գրգռելու է ադրբեջանցիներին («ԵԿՄ-ն փակենք, որ պատերազմ չլինի» շանտաժով):

ՔՊ համաժողովից հետևություն պետք է անի նաև ՔՊ ֆրակցիան: Եթե առաջիկայում, ինչ-ինչ պատճառներով իմփիչմենտը չհաջողվի, և երկիրը գնա հերթական (կամ արտահերթ) ընտրությունների, ապա ՔՊ վարչության նորընտիր կազմը, ընտրության սկզբունքները և թուրքերի պահանջած խնդիրներով պայմանավորված ներքին վերադասավորումները, տեսանելի ձևով հուշում են, որ հաջորդ Աժ-ում՝ ներկայիս գործող ֆրակցիայից շատերը չեն լինելու:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2920

Մեկնաբանություններ