-
14.05.2013|
11:20
ԱՎԾ-ի ու տրանսպորտի և կապի նախարարի խոսքերն իրար չեն բռնում։ Երևի թե նախապես չպայմանավորվածության հետևանք է, ո՞վ գիտի։
-
08.05.2013|
11:36
Սիրիայի շատ շրջաններում այս գիշեր անջատվել է ինտերնետային և բջջային կապը։ Այդ մասին հայտնել է Սիրիայի հեռահաղորդակրության գլխավոր վարչության ղեկավար Բակր Բակրը։ Նրա խոսքով՝ ելքն արտաքին աշխարհ կտրվել է օպտիկամանրաթելային մալուխի վնասման պատճառով։ Խնդիրը լուծելու համար աշխատում են մասնագետներ, որոնք կփորձեն արտաքին աշխարհի հետ կապը վերականքնել որքան հնարավոր է շուտ։
-
03.05.2013|
16:11
Մայիսի 3-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում անցկացվեց «Ռոբոտների օր» (Robotics day) միջոցառումը: Միջոցառման ընթացքում «Այբ» ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի սաները, ովքեր ԱՄՆ-ում կայացած ռոբոտների մրցույթին արժանացել էին հատուկ մրցանակի, ներկայացրեցին հրշեջ ռոբոտ, գծին հետևող ու ական փնտրող ռոբոտները և ֆրեզերային հաստոցի ղեկավարման ուժային էլեկտրոնիկայի սխեմա:
-
02.05.2013|
17:11
Մայիսի 3-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում (5-րդ մասնաշենքի դիմաց) կանցկացվի «Ռոբոտների օր» (Robotics day) միջոցառումը:
-
02.05.2013|
11:34
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել են 38 տոկոսով (1,46 միլիարդ դոլար)։ Մաքուր շահույթը կազմել է 219 միլիոն դոլար, ինչը 14 միլիոնով ավելի է։
-
26.04.2013|
01:02
Մեր զրուցակիցն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
-
20.04.2013|
13:11
Ջուլիան Ասանժը, որ դեռ Լոնդոնում է, Էկվադորի դեսպանատանը, իր կուսակցությունն է ստեղծում, նա մտադիր է մասնակցել Ավստրալիայի Սենատի ընտրություններին: Ավստրալիայի օրենքով` արտասահմանում կալանքի տակ գտնվող ավստրալիացին Սենատում առաջադրվելու իրավունք ունի: Wikileaks -ի հիմնադիրը, ըստ հարցումների, հավակնում է ստանալ ընտրողների ձայների 27 տոկոսը:
-
15.04.2013|
15:14
Ապրիլի 13-ին կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 13-րդ տարեկան համագումարը: Բացի միության անդամ կազմակերպություններից, համագումարին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, տեղեկատվական և hեռահաղորդակցման (ՏՀՏ) ոլորտի այլ ընկերությունների ղեկավարներ և հյուրեր:
-
11.04.2013|
16:01
«Ցանցային պատրաստվածության մասով Հայաստանը 12 կետով առաջ է ընկել և գրավել է 82-րդ տեղը։ Մենք բարելավել ենք մեր դիրքերը, սակայն դեռևս լուրջ անելիքներ ունենք, քանի որ մրցակցային առումով Ադրբեջանն ու Վրաստանն ավելի առաջ են։ Մեզ չի կարող բավարարել զբաղեցրած 82-րդ տեղը»,- կառավարության նիստը սկսելուց առաջ ասաց վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։
-
11.04.2013|
10:34
International Data Corporation վերլուծական կազմակերպությունը հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակում մոտ 14 տոկոսով նվազել է դյուրակիր համակարգիչների վաճառքի ծավալը։ Սա 1994 թվականից հետո առաջին դեպքն է, երբ նվազում է հետաքրքրությունն այս համակարգիչների նկատմամբ։ Ինչպես հաղորդում են վերլուծաբանները, զարգացած երկրներում ակտիվորեն գնում են պլանշետներ և սմարթֆոններ։
ւմներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am