ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Փաշինյանի շրջիկ կրկեսի դերասանների ներգրավմամբ

Փաշինյանի շրջիկ կրկեսի դերասանների ներգրավմամբ
28.08.2025 | 13:28

Պարզվում է՝ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցույցը կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի շրջիկ կրկեսի դերասանների ներգրավմամբ։

Կոնկրետ այս տեսանյութը տեղադրել է Սյունիքի Քաջարան քաղաքի նիկոլական ակտիվիստ Ալբերտո Աթայանը։ Նա Սյունիքից Շիրակ է բերվել Արման Բաբաջյանյանենց նախաձեռնությանը մասնակցելու համար։

Այս նույն մարդը Սյունիք էր բերել ադրբեջանական Բաքու TV-ի լրագրողին։ Նույն մարդը նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ցույցերի կազմակերպիչների շարքում էր։ Ալբերտո Աթայանը նաև դատվածություն ունի այլ երկրում։

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի շրջիկ կրկեսում ներգրավվածների մեծ մասն ունեցել է դատվածություն՝ գողության, խարդախության, կամ թմրամիջոցների հետ կապված։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.facebook.com/.../pcb.../1108630900694691

Դիտվել է՝ 2425

Մեկնաբանություններ