ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

ՈՒ՞ր են տանում Հայաստանը խաղաղության չարչիները

ՈՒ՞ր են տանում Հայաստանը խաղաղության չարչիները
28.08.2025 | 16:22

Թարմ «կտեր»՝ Իլհամից ու Նիկոլից

Երկրի առաջին դեմքն ասում է՝ խաղաղության հաստատումը չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծված են:

Երեկ Միրզոյան Արարատը նույնպես խաղաղության, «Թրամփի միջանցքի» ու հայ-թուրքական սահմանի մասին էր խոսել: Արարատի ոչինչ չասող խոսքերը ապացուցում են, որ Վաշինգտոնում որևէ հայանպաստ հարց չի լուծվել: Վաշինգտոնի կապակցությամբ արված գրառումներում կանխատեսել էի այս իրավիճակը: «Թրամփի միջանցք» կոչվածը Հայաստանի գլխին կախված «դամոկլյան սուր» է, այն ավելի վտանգավոր է, քան՝ Ղարաբաղի հարցը: Բանականությամբ օժտված ցանկացած մարդ հասկանում է դա: Բոլոր խնդիրները մնացել են օդում, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սամանների բացման մասին որևէ պատկերացում չկա: «Թրամփի ուղին» ՀՀ ապաշրջափակման մասին չէ: Իրականում, Հայաստանի 90 տոկոս տարածքից ավելի հեշտ է Վրաստանով հասնել Ռուսաստան և Բոսֆոր, քան՝ Մեղրի:

Եվ հիմա, վաշինգտոնյան ցնծությունից հետո, Նիկոլն ու Արարատը այսօր բառացի ասում են՝ խաղաղությունը կա, բայց ամանում չկա:

Առհասարակ, որևէ հակամարտություն ասվածը երկու երկրների միջև վիճելի հարցերից ծագած հետևա՞նք է, թե՞ պատճառ:

Խաղաղությունը այդ հարցերի լուծման արդյունքում չպիտի՞ կայանա: Ինչպես գիտենք, Ղարաբաղի կորստով հայ-ադրբեջանական հարցերը չեն ավարտվել, դեռևս ունենք գերիների, անկլավների, սահմանազատման ու սահմանների ապաշրջափակման լրջագույն հարցեր: Այս ամենին գումարվեց Թրամփի փորձանքը:

Երեկ հարցազրույց էր տվել նաև Ալիևը, կրկին խոսել էր «միջանցքից» սպասվող բարիքների մասին, որ պետք է ապագայում ստանա Հայաստանը: Խոսել էր ինֆորմացիոն փուչիկ «միջին միջանցքի» մասին, բայց շեշտել էր, որ Վաշինգտոնյան գործարքը իր և Նիկոլի միջև կնքված գործարք չԷ, այլ՝ երկու պետությունների միջև: Նաև զգուշացրել էր, որ ինչ իշխանություն էլ գա Հայաստանում, գործարքի պայմանները պետք է կատարվեն:

ՈՒ՞ր են տանում Հայաստանը խաղաղության չարչիները...

Արա Արայան

Դիտվել է՝ 3174

Մեկնաբանություններ