ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
07.11.2017 | 11:07

...թե Հովիկ Աբրահամյանի «վտակվելուց» հետո առժամանակ ՀՀԿ ֆրակցիայում «լուսաբացները խաղաղ են եղել», սակայն սպասումը, որ 2018-ին հնարավոր է Արա Բաբլոյանը նոր պաշտոն ստանա, կրկին «սրել» է պայքարը: «Կոնկուրենտ ֆիրման» այդ պաշտոնում է տեսնում «արաբստանների գեղեցկուհի» Արփինե Հովհաննիսյանին և լրջորեն զբաղված է նրա լոբբինգով:

Ի դեպ, Հերմինե Նաղդալյանի ԱԺ աշխատասենյակը հիմնովին «ջախջախած», վերանորոգած ու տյունինգած ԱԺ նոր փոխխոսնակի «ռեմոնտային վարքագիծն» ամենևին դուր չի եկել երկրի ղեկավարին. էլ ավելի դուր չի եկել, որ այդ «գործընթացն» իրականացրել է «Գազպրոմ-Արմենիան»:

Դիտվել է՝ 18989

Մեկնաբանություններ