ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
23.01.2018 | 10:03

...թե ՀՀ նոր նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Լոնդոնի լավագույն ռեստորաններից մեկում ունի հատուկ սեղան, որը բացառապես նրան է սպասարկում, պահվում է միայն նրա հանդիպումների համար: Իր բիզնես-գործնական, քաղաքական-աշխատանքային հանդիպումները Արմեն Սարգսյանն անցկացնում է հենց այդ սեղանի շուրջը` օգտակարը համակցելով հաճելիի հետ. «չար լեզուներն» ասում են նաև, թե միայն սեղանի «բրոնյան» արժե ամսական քսան հազար եվրո:

Դիտվել է՝ 9554

Մեկնաբանություններ