ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Իսկապես ողբալի վիճակ է

Իսկապես ողբալի վիճակ է
09.05.2025 | 14:01

Ազգային ժողովում առյուծ էր կտրել, բոլորին ԱԱԾ-ի պադվալն էր կոխում, գնացել է Մոսկվա, մանթրաշ, ոնց որ պախմելի վիճակում է, ոչ ոք իր հետ չի խոսում, բացի՝ Բատկայից, որից ինքը իբր խռոված էր։ Մեկ շշկլվում է Պուտինի հետ հանդիպումից, փորձում այլ տեղով հեռանալ, մեկ՝ թուրքի իր կեպիի պատճառով Ռուսաստանի պետական հեռուստաընկերության լրագրողը իրեն Իլհամի տեղն է դնում։ Նորաձև կրթողները իրենց դասախոսություններում Խորենացու «Ողբ»-ից հատվածներ են մեջբերում, հիմա իսկապես ողբալի վիճակ է, քանզի «ցար նե նաստոյաշչիյ»։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3044

Մեկնաբանություններ