Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Իսկ նիկոլը ո՞վ ա

Իսկ նիկոլը ո՞վ ա
09.05.2026 | 18:12

Ի՞նչ արժեքների կրող է, ի՞նչ վաստակ ունի պետության ու հայրենիիք առաջ, որ մի հատ էլ գնահատի Արցախյան շարժումը ճի՞շտ էր, սխա՞լ էր, Արցախը ումն ա և այլն, և այլն, և այդպես շարունակ:

Ինչու՞ եք մտնում նրա օրակարգի տակ, լեգիտիմացնում այն:

Ինչու՞ եք քննարկման օրակարգ սարքում նրա գործակալական թեզերը:

Նա շատ լավ զգում է մեդիա օրակարգը, ձեզ համար օրակարգ է ստեղծում, իր վերադասների հրահանգն է կատարում և իր գործերը տանում առաջ:

Ամեն անգամ, հերթական անգամ:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2621

Մեկնաբանություններ