Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Փաշինյանը մերժեց բանակցությունները և գնաց պրովոկացիայի

Փաշինյանը մերժեց բանակցությունները և գնաց պրովոկացիայի
10.05.2026 | 11:39

Երբ Փաշինյանը դեռ ընդդիմություն էր, այդ ժամանակ էր նույնիսկ մեզ մեղադրում, որ մենք պնդում էինք փոխզիջումային տարբերակով Ղարաբաղյան հարցի կարգավորմանը գնալ և ասում էր, որ իբր մենք Սերժ Սագսյանի հետ դավադրություններ ենք հյուսում և ուզում ենք գնալ փոխիջումների: Եվ պնդում էր, որ փոխզիջումների մասին չի կարելի առհասարակ խոսել:

Իսկ երբ եկավ իշխանության, դառավ ավելի ոչմիթիզական և հայդատական, նույնիսկ Սևրի պայմանագրից էր խոսում, որը նախկինում երբեք ոչ ոք չէր արել:

Բայց ամենամեծ հանգագործությունը 2019 թվականի Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման պլանի մերժումն էր: Երբ այդ պլանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 3 երկրների կողմից ուղարկվեց իրեն, նա անգամ պաշտոնական պատասխան չուղարկեց Ֆրանսիային, Ամերիկային և Ռուսաստանին, որոնք գլխավոր միջնորդներն էին և, ըստ էության. երաշխավորում էին զինադադարը:

Փաշինյանը մերժեց բանակցությունները և գնաց պրովոկացիայի, և 3 գերտերությունները արդեն անզոր էին զսպելու Ադրբեջանին, քանի որ վերջինս ստացավ լեգիտիմ իրավունք հարձակման անցնելու:

Լևոն Զուրաբյան

Դիտվել է՝ 2438

Մեկնաբանություններ