ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Այլընտրանքային խաղեր

Այլընտրանքային խաղեր
11.06.2013 | 13:36

Գագիկ Ծառուկյանի երեկվա «այցը» ԱԺ դարձյալ պատասխան չի տվել այն հարցին, թե որն է լինելու ԲՀԿ-ի առաքելությունը «պատմական» այս փուլում: Գագիկ Ծառուկյանի բնազդը հուշում է մնալ «ոչ միս, ոչ ձուկ» կարգավիճակում, Նաիրա Զոհրաբյանին էլ խորհուրդ է տվել չքննադատել իշխանությանը: Իսկ նրա «Կենտրոն» հեռուստաընկերությունն էլ ամեն Աստծո օր ցույց է տալիս, թե ինչ բարեգործ մարդ է Գագիկ Ծառուկյանը, ինչպես է ձեռք մեկնում տուժած գյուղացուն, պարզ, մատչելի բառապաշարով հասարակ մարդուն բացատրում, թե ինչ է պետք անել ստեղծված վիճակից դուրս գալու համար:
Բայց եթե ԱԺ քննարկումներին էլ չի մասնակցում, ինչո՞ւ է ժամանակ առ ժամանակ ԲՀԿ ղեկավարը հայտնվում ԱԺ-ում` տեսախցիկների ու լրագրողների ուշադրության կենտրոնում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ