Ինչպիսի՞ն է «Իրական Հայաստանը»:
Փորձեմ միայն մեկ կառույցի օրինակով բացատրել, թե ինչպիսին է Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստանը»:
Ուրեմն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում խառնաշփոթ է: Նախ` Հարկադիրում աշխատող պայմանական թորոսյանարմեններն իրենք էլ չեն հասկանում, թե որտեղ են աշխատում, ինչ իրավունքներ և պարտականություններ ունեն: Վերջիններս միգուցե տաղանդավոր խանութպաններ են կամ հմուտ մսավաճառներ, սակայն արդարադատության ոլորտը հաստատ նրանց տեղը չէ: Դա էլ մի կողմ: Հարկադիր կատարողները միմյանց նախանձում են, նույնիսկ` ատում: Բազմաթիվ առիթներ եմ ունեցել անդրադառնալ Հարկադիրի գործունեությանը: Եթե գրառմամբ անդրադառնում եմ պայմանական թորոսյանարմենի հակաիրավական գործունեությանը, ապա նույն Հարկադիրի պայմանական կոնջորյանարմանն «անձնականով» ողջունում է քննադատությունը: Եվ հակառակը: Դա նշանակում է, որ Հարկադիրում իսպառ բացակայում է գործնական համերաշխությունը:
Եթե Հարկադիրում քաղաքացու օրինական պահանջը չեն կարողանում կատարել, ապա ծանոթ-բարեկամներ (պայմանական կոնջորյանարմաններ) են «խառնում»: Վերջիններս քաղաքացուն համոզում են, որ «հետ կանգնի» պայքարից, փոխարենը` խոստանում են լուծել քաղաքացու պահանջը: Չեն լուծում: Հեռախոսազանգերին չեն պատասխանում, ժամանակակից կապի որևէ միջոցով կապի դուրս չեն գալիս: Հարկադիրում «վերևները» չգիտեն, թե ինչ է կատարվում «ներքևներում», իսկ «ներքևներն» աշխատում են չևրևալ «վերևների» աչքերին: Այսպես էլ ապրում են: Իհարկե, Հարկադիրում կան նաև ադեկվատ անձինք, սակայն, ինչպես հենց իրենք են ասում` ապրում են «շառից և փորձանքից հեռու» ձևաչափով:
Հարկադիրն «Իրական Հայաստանի» փոքր մասշտաբի արտապատկերումն է: «Իրական Հայաստանում» էլ է այդպես: Հասարակության զգալի մասը չգիտի իր իրավունքների և պարտականությունների սահմանը, նախընտրում է հարցերը լուծել «ծանոթ-բարեկամների» միջոցով, նախանձում է (նույնիսկ` ատում է) հասարակության մյուս մասին, աշխատում է չերևալ «վերևների» աչքերին: Իսկ հայ հասարակության գրագետ և ադեկվատ մասը հիմնականում ապրում է «շառից և փորձանքից հեռու» ձևաչափով: Մի խոսքով, «Իրական Հայաստանում» իրականում խառնաշփոթ է:
Կարեն Հեքիմյան