14.09.2013|
														17:11
																							
																							Բազմաթիվ հեղինակավոր մրցույթների հաղթող, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի տարերքը, երաժշտությունից բացի, մեքենաներն են։ Ընդ որում, սիրում է ոչ միայն վարել մեքենաներ, այլ վերանորոգել, սրքել։ Եվ այդ ջիղն իրեն անցել է հորից։ Երբ Սերգեյ Խաչատրյանը նկատեց, որ զարմացած նայում ենք իր մատներին, ծիծաղով նշեց, որ մատներն ապահովագրված չեն և շատ հաճախ փորձերի գնում է սևացած մատներով։