ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

Աջակցություն երիտասարդ գիտնականներին

Աջակցություն երիտասարդ  գիտնականներին
02.10.2012 | 11:57

Դեռևս 2011-ի դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպելով երիտասարդ գիտնականների հետ, քննարկել էր նրանց աշխատանքային պայմանների բարելավմանը, առաջխաղացման հնարավորություններին, նրանց կողմից իրականացվող ծրագրերի աջակցմանն ուղղված հարցեր։ Այդ նույն հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը խոստացել էր յուրաքանչյուր տարի երիտասարդ գիտնականներին, ֆինանսական աջակցության նպատակով, հատկացնել 100 միլիոն դրամ։
2012 թվականին հատկացումները կատարվում են, և երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի միջոցով տասնյակ երիտասարդներ արտասահմանում արդեն մասնակցել և մասնակցելու են միջազգային գիտաժողովների։ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի միջոցով, Ա. Շիրակացու 1400-ամյակի առիթով, հատկացումներ են արվել երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցին։ Առաջիկայում այս ծրագրի շրջանակներում կմեկնարկի «Օրգանիզմի գործունեության կարգավորման ֆիզիոլոգիական մեխանիզմները» խորագրով դպրոցը, կանցկացվեն «Կենսաքիմիական մեխանիզմներ» երիտասարդ գիտնականների գիտաժողովը, երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը։ Իսկ նոյեմբերին Երևանում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում Նոբելյան մրցանակակիրների հետ։
Նշենք, որ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հիմնական ուղղություններն են՝ դրամաշնորհների տրամադրում գիտաժողովների մասնակցության համար, հանրապետական գիտական դպրոցների կազմակերպման ֆինանսավորում, մրցանակաբաշխությունների կազմակերպում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ