«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Նվիրատվություն Արցախին

Նվիրատվություն Արցախին
09.09.2016 | 09:40

Օգոստոսի 2-ին Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում բացվեց հանրապետական ցուցահանդես-վաճառք, որի հասույթը նվիրաբերվելու է Արցախին: Այս առիթով զրուցեցի ՀՆՄ նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻ հետ:

-Պարոն Աղամյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ցուցահանդեսից:
-Ցուցահանդեսում մեկ շաբաթ շարունակ (մինչև օգոստոսի 9-ը) ներկայացվել է շուրջ 80 աշխատանք: Ոմանք ներկայացրել են իրենց հավաքածուներից մի քանի ստեղծագործություն: Վաճառքի գումարի 75 %-ն ուղարկելու ենք Արցախ: ՀՆՄ-ն իր ուժերի ներածի չափով միշտ էլ սատարել է Արցախի Հանրապետությանը և՛ բարոյապես, և՛ նյութապես:
Տեղին է նշել, որ Արցախին, Շուշիի նորաստեղծ պատկերասրահին մենք նվիրել ենք կերպարվեստի 100-ից ավելի բարձրակարգ գործեր: Ապրիլյան հերոսամարտից հետո ցուցահանդես-վաճառք կազմակերպեցինք, որի ողջ հասույթը` շուրջ 4 միլիոն դրամ, նվիրաբերվեց Արցախի բանակին:
Շնորհակալ եմ ցուցահանդեսին իրենց ստեղծագործությունները ներկայացրած նկարիչներին:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ