«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Սրբություն վաճառելը սրանց համար մտածողություն է

Սրբություն վաճառելը սրանց համար մտածողություն է
13.05.2024 | 21:21

Հեռացող կառավարիչների արժեհամակարգն ուղիղ արտացոլվում է նրանց գոյությունը ձգձգող կարմիր բերետավորի գլխում:
Այսօր բերետավոր ոստիկանը հայ կնոջն ասել է.
«Երեխայիդ ծախի, ապրի։
Այլ պայմաններում սա կդիտարկվեր աննախադեպ հանցագործություն, անասելի աղմուկ կբարձրացնեին բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները և ողջ Արևմուտքը, իսկ նիկոլի Հայաստանում այս ամենը նորմալ է, որովհետև օրվա իշխանության մտածողությունն է:
Ժամանակին լափամանի ձգտող սրբապիղծները վաճառելով սեփական հոր գերեզմանը, ընտանիքը, հասան իշխանության և սկսեցին վաճառել մեր զինվորի կյանքը, հայրենիքը, որովհետև սրբություն վաճառելը իրենց համար մտածողություն էր:
Սրանցից պետք է ազատվել վարկյան առաջ:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6111

Մեկնաբանություններ