Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ո՞րն է ձեր անհատական կարմիր գիծը

Ո՞րն է ձեր անհատական կարմիր գիծը
28.02.2025 | 17:00

Ուղեղով աղքատը, կամ «աղքատությունը մեր/իր ուղեղում է» թեզ-իրողության կրողը չի կարող ազգի, քաղաքացու, պետության անվտանգության գաղափարախոսության կրող լինել, նա միայն հարճ ու հանձնվողի մոտեցման հեղինակ ու դավանող կարող է լինել, ուր կենցաղային՝ մտքով աղքատի երջակության բանաձևը կուշտ փորով սպառողականություն դավանելն է, ծառա ու սպասարկու լինելը:

Անասունը ի՞նչ գիտի, ինչ է հոգևոր ու արժեքային Հայաստանն ու հայ ժողովուրդը, արժանապատվությունը, տրամաբանությունը, ինքնիշխանությունը, նրա համար անսովոր է մեծ փողի վրա գործարքի չգնացող հայը:

Մտածեք՝ ո՞րն է ձեր անհատական կարմիր գիծը:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3690

Մեկնաբանություններ