Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Եվրատեսիլում» հաղթեց շվեդ երգչուհին

«Եվրատեսիլում» հաղթեց շվեդ երգչուհին
27.05.2012 | 00:40

Բաքվում անցկացված «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթում հաղթել է շվեդ երգչուհի Լորինը՝ հավաքելով 372 միավոր։ Առավելագույն 12 միավոր է նրան տվել 18 երկիր։
Լորինին իր «Euphoria» երգով չբավականացրեց ընդամենը 15 միավոր, որպեսզի հավասարվեր ռեկորդակիր Ալեքսանդր Ռիբակին, ով 2009-ին Մոսկվայում անցկացված եվրոպական երգի մրցույթում հավաքել էր 387 միավոր։
Մրցույթում ռուս տատիկները գրավեցին երկրորդ տեղը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութ

«Եվրատեսիլ-2012»-ում հաղթեց շվեդ երգչուհի Լորինը
Դիտվել է՝ 7608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ