Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել Հայաստան ներկրված գոմեշի մսի վերաբերյալ

ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել Հայաստան ներկրված գոմեշի մսի վերաբերյալ
01.10.2012 | 14:46

«Ներկրումների պաշտոնական վիճակագրությունը փաստել է, որ մի շարք տնտեսավարողներ Հայաստան են ներկրել գոմեշի միս, սակայն որտեղ և ում կողմից է իրացվել այդ միսը, դեռևս անհայտ է»,- Հանքավանում կազմակերպված սեմինարի ժամանակ ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշել է, որ մսամթերքի արտադրությամբ կամ վաճառքով զբաղվող ոչ մի ընկերություն դեռևս չի խոստովանել այս կամ այն վերամշակված մսամթերքի հնարավոր ծագման մասին:

«ՏՄՊՊ հանձնաժողովը վարույթ է հարուցել մսի շուկայում արձանագրված ինչպես այս, այնպես էլ որոշ խախտումների մասով և շարունակում է ուսումնասիրությունները»,- նշել է Արտակ Շաբոյանը` խորհուրդ տալով սպասել հետազոտության վերջնական արդյունքներին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 26559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ