Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Շարունակվում են «Այվազյանական» թատերական փառատոնին ուղղված ողջույնի խոսքերը

Շարունակվում են «Այվազյանական» թատերական փառատոնին ուղղված ողջույնի խոսքերը
03.11.2013 | 17:38

Աղասի Այվազյանը ոչ միայն հայ գրականության ականավոր ներկայացուցիչներից է, այլև իմ սիրված գրողներից մեկը: Շատ եմ սիրում նրա գրականությունը, կարծում եմ այդ տեսակ գրականությունը, առհասարակ, նրա տեսակը, նրա մտածողությունը պատիվ է բերում մեր ազգին: Ինչ վերաբերվում է նրա թատրոնին, ապա կարող եմ ասել, որ ինքը խիստ հետաքրքիր գեղագիտություն է բերել թատերական արվեստ, բովանդակությամբ` համամարդկային: Այդ տեսակ թատրոնը, այդ տեսակ թատերական գեղագիտությունը մինչև վերջ ուսումնասիրված և լիովին բացահայտված չէ հայ թատրոնների կողմից: Կարծում եմ փառատոնը շատ լավ առիթ է, որպեսզի բեմադրեն Այվազյանի պիեսները, որոնք մեկը մյուսից հետաքրքիր են և խիստ ժամանակակից: Այվազյանը կարողացել է ստեղծել բարձրակարգ ճաշակ դրամատուրգիայում: Առհասարակ, մենք պետք է հասկանանք, թե ինչի՞ համար է թատրոնը, և ո՞վ է գրողը թատրոնում: Պոետն է ստեղծում թատերական գեղագիտությունը, այս պարագայում, պոետ ասելով նկատի ունեմ Աղասի Այվազյանին, իսկ բարձրաճաշակ ընդհանրապես գրականությունը և թատերական գրականությունը նույնպես հենվում են այն բարոյական չափանիշների վրա, ինչը մեզ տրված է ի վերուստ և պահպանում, ճանաչել է դարձնում այդ բարոյական չափանիշները: Նրա թատրոնը օգնում է ազատագրվել մեր հոգում տիրող քաոսից: Ողջունում եմ, ուրախ եմ, որ փառատոնը կա, հույս ունեմ` միշտ կլինի: Աղասի Այվազյանը հենց այն դրամատուրգն է այսօր, որի փառատոնը պարտադիր իր կարևոր դերը կունենա մեր հայ մշակութային կյանքում և, ինչու չէ, նաև մեր հայ մշակույթի զարգացման գործում:

Արմեն ԷԼԲԱԿՅԱՆ

Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

20-րդ դարի վերջին քառորդի հայ մշակույթի ականավոր դեմքերից մեկը` Աղասի Այվազյանն իր յուրօրինակ ստեղծագործություններով նոր շուք ու հմայք բերեց մեր գրականությանն ու մշակույթին: Նա գտավ իր ընթերցողներին և իր ստեղծագործություններում կերտած կերպարներով ավելի «հայ» ու «հայկական» դարձրեց նրանց: 2010-ից մեր մշակութային կյանքում ծնունդ առավ մի յուրահատուկ և նրբաճաշակ, ընթերցողին գոհացնող երևույթ, որը կոչվեց «Այվազյանական փառատոն»: Այդ գործընթացին սատար կանգնեց Երևանի քաղաքապետարանը: 2010-ին, երբ քաղաքապետարանի մշակութի վարչության պետն էի, նվիրյալ աջակիցն էի այդ գործընթացի, և խորապես համոզված էի փառատոնի հաջողությանն ու արվեստասերների դրական արձագանքին: Հույսերն իրականություն դարձան, քանի որ Մկրտիչների կերպարը կերտող արվեստագետ–արձակագրի գործերը ցուցադրվեցին նաև Հայաստանի մարզերում: Տեղի ունեցավ և դադար... Սակայն երկու տարվա հարաբերական դադարը նորից շարժվեց: Ես ավելի քան լիահույս եմ, որ «Այվազյանական փառատոնը» կկայանա առավել բազմաշառավիղ ուղղություններով, նոր բովանդակություն և իմաստ կհաղորդի բոլոր այն թատրոնների խաղացանկին, որտեղ կցուցադրվեն Աղասի Այվազյանի գործերը: Համոզված եմ, որ փառատոնը պարբերաբար կմեկնարկի և մեր մշակույթի ներկապնակը կհարստանա նոր ու հյութեղ գույներով:

Բարի երթ մաղթենք փառատոնին և հաջողություն բոլոր կազմակերպիչներին, մասնավորապես, պատվավոր նախագահ Գրետա Վերդյանին և փառատոնի լրատվության բաժնի պատասխանատու Սիրանույշ Նազլուխանյանին:

Էլեոնորա ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2131

Մեկնաբանություններ