Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Այսօր ես համոզված եմ, որ մեծ հաշվով մարդ արարածը միայնակ է»

«Այսօր ես համոզված եմ, որ մեծ հաշվով մարդ արարածը միայնակ է»
06.11.2013 | 16:45

«Այս երկիրը քեզ նման է», «Անձրևի երգը», «Ճամփեն բռնեցի», «Դու». ԱՐԵԳ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ հեղինակային երգի սիրահարները ճանաչում են այս և այլ երգերով:

«Առանց սպասող մեկի քայլելը ցավ է»,- ասում է Արեգ Նազարյանն իր երգերից մեկում: Իսկ ի՞նչ, եթե ինքդ չես սպասում: «Եթե ինքդ չես սպասում, ավելի հեշտ է,- ասում է նա:- Այդ երգը վաղուց եմ գրել: Իմ մասին, իմ երգարվեստի մարդիկ դատում են 10-15 տարի առաջ գրված երգերով: Այդ ընթացքում որոշ բաներ, բնականաբար, փոխվել են, ես այն ժամանակ ուսանող էի, իմ մտածելակերպը նույնը չէր, երգերի մեջ գերակշռում էր լիրիկական թեման: Այսօր ես համոզված եմ, որ մեծ հաշվով մարդ արարածը միայնակ է, լինի սպասված, թե սպասող, մեկ է, միայնակ է: Կան պահեր, երբ այդ դատարկությունը լցվում է երեխաներով, սիրած էակով, աշխատանքով, բայց այդ պահերը ժամանակավոր են: Ես չեմ ընկալում դա որպես բացասական երևույթ: Ինչպես ասում էր Քաջ Նազարը հայտնի մուլտֆիլմում՝ «Գետն ունենա երկու ափ, սարերը ձորերից բարձր լինեն», իմ կարծիքով այդպիսի մի ակնհայտ ճշմարտություն էլ այն է, որ մարդը միայնակ է»:
Արեգ Նազարյանն ապրում է Բելգիայում: Տարին մեկ-երկու անգամ գալիս է հայրենիք, մասնակցում է «The Club» ակումբում անցկացվող հեղինակային երգի ուրբաթօրյա երեկոներին:
Նրա առաջին` «Երբ ծաղկում են ծառերը», ձայնասկավառակը թողարկվել է 2001-ին, 2011-ին` Բելգիայում լույս է տեսել նրա «Ночные размышления» ռուսերեն երգերի սկավառակը: «Իրատես de facto»-ին Արեգ Նազարյանը տեղեկացրեց, որ ձայնագրության համար պատրաստ 15 երգ, որոնցից մի քանիսը ներկայացրել է «The Club»-ում և արդեն շրջանառվում են համացանցում: Մի մասը ոչ մի տեղ չի հնչել: Նոր սկավառակի թողարկումը մի քիչ հետաձգվում է, որովհետև ուզում է նոր, էքսպերիմենտալ ձևով ներկայացնել երգերը, ոչ միայն կիթառի, այլև կամերային գործիքների նվագակցությամբ` դուդուկ, ջութակ, ակորդեոն և հարվածային գործիքներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Զրույցը Արեգ Նազարյանի հետ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 2038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ