Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Էրիխ Մարի Ռեմարկ. «Բարությունը մարդուն ուժ է տալիս, երբ նա դժվար է ապրում»

Էրիխ Մարի Ռեմարկ. «Բարությունը մարդուն ուժ է տալիս, երբ նա դժվար է ապրում»
05.01.2014 | 14:53

Երբեմն ուրիշին հարց տալով է միայն հաջողվում հարց տալ… իրեն:

-

Հնարավոր է արևի խավարում, բայց ոչ` հավերժական գիշեր… Համենայն դեպս` մեր մոլորակի վրա:

-

Ատելությունն անզգույշ է դարձնում մարդուն:

-

Չէ՞ որ հրաշքը մեզ միշտ սպասում է ինչ-որ տեղ, հուսալքման կողքին:

-

Եթե կյանքին հատուկ պահանջներ չներկայացնես, ապա այն ամենը, ինչ ստանում ես նրանից, երկնային պարգև կթվա:

-

Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահում:

-

Մարդ երբեք չի կարող կոփվել: Նա կարող է շատ բաների միայն ընտելանալ, բայց կան բաներ, որոնց մարդ երբեք չի կարող ընտելանալ:

-

Ապրել, նշանակում է ապրել ուրիշների համար: Թող որ գոնե երբեմն բարության մի կրակ առկայծի… մարդ չպետք է հրաժարվի դրանից:

-

Բարությունը մարդուն ուժ է տալիս, երբ նա դժվար է ապրում:

-

Մարդ կարող է վիրավորանքից պաշտպանվել, բայց կարեկցանքից հնարավոր չէ պաշտպանվել:

-

Իշխանությունն աշխարհի երեսի ամենավարակիչ հիվանդությունն է և մարդկանց ամենից շատ այլանդակողը:

-

Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է:

-

Համատարած խավարում թափառող լույսը նույնպես լույս է:

-

Ես պետք է քեզ կորցնեի` կորուստը հասկանալու համար:

-

Կնոջը կա´մ պետք է աստվածացնել և կա´մ թողնել ու հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:

-

Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ, մի քանի տարեթիվ, պատահական անուն: ՈՒրեմն, էլ ինչո՞ւ ապրել: Մարդ կարող է նույն հաջողությամբ մեռնել:

-

Մոռանալ: Մի տես, թե ի՛նչ խոսք է: Դրա մեջ և´ սարսափ կա, և´ ափսոսանք, և´ խաբեություն: Ո՞վ կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել։

Ծաղկաքաղը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ