Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Երբ որդեկորույս մայրերին քաշքում են ինչպես խուլիգանների

Երբ որդեկորույս մայրերին քաշքում են ինչպես խուլիգանների
23.10.2014 | 14:22

Ոստիկաններն այսօր փակել են բողոքի հերթական ցույցի դուրս եկած բանակում զոհված զինծառայողների ծնողների ճանապարհը, հրել ու քաշքշել նրանց: Սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանները ցուցարար են քաշքշում, և ոչ էլ առաջին անգամ է, որ անհարգալից են վերաբերվում զոհված զինծառայողների մայրերին:
Արդեն տևական ժամանակ է՝ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն ամեն հինգշաբթի բողոքի ցույց են անում՝ պահանջելով բացահայտել իրենց որդիների սպանությունների իրական մեղավորներին: Արդարադատություն պահանջող որդեկորույս մայրերն ինչ ասես, որ չեն տեսել: Նրանց խոստումներ են տվել: Նրանց հորդորել են հանգիստ տուն գնալ՝ վստահելով արդարադատության համապատասխան մարմիններին: Նրանց հաճախ չեն էլ ցանկացել լսել: Նրանց հարգելու համար հաճախ տարրական դաստիարակությունն է պակասել: Փաստը, սակայն, այն է, որ նրանց պահանջները չեն բավարարվել, նրանց հույսերը չեն արդարացել, նրանց սպասումները որևէ դրական արդյունք չեն տվել: Սա նշանակում է, որ նրանք հաջորդ հինգշաբթի կրկին փողոց են դուրս գալու, դրան հաջորդող հինգշաբթին՝ նույնպես: ՈՒ ամեն հերթական հինգշաբթի նրանք իրենց հոգու ճիչն են արձակելու առ իշխանություն: Իսկ ի՞նչ է անելու իշխանությունը նրանց դեմ ոստիկաններ հանելուց զատ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 16056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ