-
05.06.2020|
00:27
Անպատասխանատվության և հանցավոր անփութության պատճառով 244 մարդու գլուխ կերած Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հրաժական տա ու սպասի իր դատաստանին` երկրային ու երկնային օրենքներով:
-
22.05.2020|
00:35
Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը, համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից:
-
15.05.2020|
00:35
Նիկոլ Փաշինյանը որոշակի պարտավորություններ է վերցրել արտաքին ուժերի նկատմամբ, և դա կապված է Արցախի հարցի լուծման հետ: Դա բնական ենթադրություն է, բայց բոլոր դեպքերում Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը մայիսի 8-ին նշանակելն ու նրան բանտում պահել շարունակելը ոչ միայն մեծ նվեր է մեր թշնամիներին, այլ նաև մեծ հարված մեր հաղթանակին, այդ հաղթանակի համար զոհված մեր հազարավոր հերոսներին և այդ հաղթանակի կերտման տասնյակ հազարավոր մասնակիցներին, ու դա անհետևանք չի մնալու:
-
08.05.2020|
00:38
Անկախ քաղաքական զարգացումների սրության աստիճանից, անկախ մարդկանց անձնական դիրքորոշման կտրուկ բնույթից, պատիվ և արժանապատվություն ունեցող հասարակությունն իրավունք չունի քարկոծելու իր արժանավորներին:
-
01.05.2020|
00:40
Վերադարձ անցյալին թե տարածքների, թե՛ կարգավիճակի առումով չի լինելու։ Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալիս մենք խոսում ենք մեր ճակատագրի մասին: Բոլոր հարթակներում, բոլոր հանդիպումների ընթացքում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, ես հնարավորություն եմ ունեցել մեր երկրի տեսակետը ներկայացնելու:
-
24.04.2020|
00:52
Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը, այս համավարակի առիթն օգտագործելով, փորձի երկկողմ նոր զինադադարի համաձայնագիր կնքել...
-
17.04.2020|
00:26
Շնորհակալ ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մարդասիրական, քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության և իմաստության համար: Դարեր շարունակ, երբ մենք պետականություն չենք ունեցել, մեր Ազգն ու Հայրենիքը պահողը, մեր լինելության հզոր հիմնասյունը Հայ Առաքելական Եկեղեցին է եղել:
-
10.04.2020|
12:50
Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, ով ուզում է լինի՝ գլուխը քարին է տվել, եթե իշխանություններին ուղղված երկրի ու ժողովրդի համար սրտացավ մարդկանց քննադատությունը երկրորդ բացված ճակատ կամ դավաճանություն է համարել։
-
03.04.2020|
00:22
Հող հանձնողին հողին կհանձնենք։
-
20.03.2020|
02:01
Եթե պետության ղեկավարը վարակի դեմ պայքարն իրականացնում էր «Կորոնավիրուսն ում շունն է, որ...» բանաձևի շրջանակներում, ապա պետք չէ զարմանալ, որ ՀՀ բոլոր տիպի քաղաքացիների առողջության թիվ մեկ պատասխանատուն դատարանի որոշմանը վերաբերվում է «դատարանն ում շունն է, որ...» փիլիսոփայությամբ։
iv>