Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Բա­վա­րիան» չի թու­լաց­նում տեմ­պը

«Բա­վա­րիան» չի թու­լաց­նում տեմ­պը
09.06.2020 | 01:12
30-րդ տու­րը բուն­դես­լի­գա­յի մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում փո­փո­խու­թյուն­ներ չմտց­րեց, բայց այն­պես էլ չէ, թե հե­տա­գա պայ­քա­րի լար­վա­ծու­թյու­նը թու­լաց­րեց։ Փաս­տո­րեն ստեղծ­վել է մի ի­րա­վի­ճակ, որ­տեղ սե­փա­կան հա­ջո­ղու­թյու­նը կամ սայ­թա­քումն ի­րենց հետևան­քով դեռևս ա­մեն ինչ չեն նշա­նա­կում, քան­զի պայ­քա­րի մեջ ներգ­րավ­ված­նե­րը կապ­ված են բախ­տի տե­սա­նե­լի ու ան­տե­սա­նե­լի բազ­մա­թիվ թե­լե­րով։
Չեմ­պիո­նա­կան գրա­ֆի­կով ըն­թա­ցող Մյուն­խե­նի «Բա­վա­րիան» հաղ­թա­նակ հաղ­թա­նա­կի հետևից է «տպագ­րում»՝ վայր­կյա­նի կաս­կած իսկ չթող­նե­լով, որ նո­րից ինքն է լի­նե­լու երկ­րի չեմ­պիո­նը։ Դրա առ­հա­վատ­չյան, խփած-բաց թո­ղած գն­դակ­նե­րի գե­րա­զանց հա­րա­բե­րակ­ցու­թյամբ (90։30), նրա ու­նե­ցած 70 միա­վորն է, որն ամ­բողջ 7 նի­շով ա­վե­լի է մեր­ձա­կա հե­տապն­դո­ղի՝ Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի» ու­նե­ցա­ծից։
Նկա­տենք, որ բա­վա­րա­ցի­նե­րի մր­ցա­կիցն ա­մենևին էլ թույ­լե­րից չէր. «Բա­յերն» ա­ռա­ջին վե­ցյա­կում է գտն­վում, պայ­քա­րում է ոչ միայն եվ­րա­գա­վաթ­նե­րից մեկ­նու­մե­կին մաս­նակ­ցե­լու, այլև մե­դալ­նե­րից մե­կին տի­րա­նա­լու հա­մար։ Ինչ խոսք, որ տնա­յին խա­ղում ա­ռա­ջա­տա­րից կրած պար­տու­թյու­նը (հան­դի­պումն ա­վարտ­վել է 2։4 հաշ­վով), հատ­կա­պես վեր­ջին կտր­ված­քով թու­լաց­րեց նրա դիր­քե­րը, սա­կայն այն­պես չէ, որ մե­դալ­նե­րի հա­մար նրա հետ պայ­քար մղող­ներն առջևում հեշտ խա­ղա­ցանկ ու­նեն, ու նրանց դի­մաց կա­նաչ լույս է վառ­ված։
Բայց ին­չու ենք ա­ռա­ջի­կա խա­ղե­րին սևեռ­վում, երբ 30-րդ տու­րը միա­վոր­նե­րի կո­րուստ ար­ժե­ցավ թե՛ «Լայպ­ցի­գի», թե՛ Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա­յի» հա­մար։ Ա­ռա­ջի­նը սե­փա­կան հար­կի տակ միա­վոր կորց­րեց (1։1) ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող ու փր­կու­թյան գրե­թե ոչ մի շանս չու­նե­ցող «Պա­դեր­բոռ­նի» հետ խա­ղում (իս­կու­թյու­նը պա­հան­ջում է ա­սել, որ «Լայպ­ցիգն» ա­ռա­ջին խա­ղա­կե­սի ա­վար­տին ար­դեն իսկ մնա­ցել էր 10 հո­գով), իսկ երկ­րորդն ար­տագ­նա­յում ամ­բողջ ե­րեք միա­վոր նվի­րա­բե­րեց «Ֆրայ­բուր­գին»՝ զի­ջե­լով նվա­զա­գույն հաշ­վով։
Փաս­տո­րեն «Բա­վա­րիա­յից» հե­տո տու­րի ար­դյունք­նե­րով մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րող­նե­րից երկ­րորդ հա­ջո­ղակն է ե­ղել Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան», ո­րը սե­փա­կան հար­կի տակ գե­րա­զան­ցել է «Հեր­տա­յին»՝ 1։0։
Ա­ղյու­սա­կի եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում «Լայպ­ցիգն» է (59 միա­վոր), ո­րին 56-ա­կա­նով հա­ջոր­դում են Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան» ու «Բա­յե­րը»։ 45 միա­վո­րով ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով «Վեր­դե­րին» հաղ­թած «Վոլ­ֆս­բուր­գը»։
Ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող «Պա­դեր­բոռ­նի» մա­սին ար­դեն խո­սել ենք, սկզ­բուն­քո­րեն այն ար­դեն երկ­րորդ լի­գա­յում է, քան­զի ան­գամ հրաշ­քը չի կա­րող նրան պա­հել բուն­դես­լի­գա­յի բարձ­րա­գույն դի­վի­զիո­նում։ Ա­պա­գա­յի նկատ­մամբ «Վեր­դե­րին» ո­րո­շա­կի ե­րաշ­խիք­ներ կա­րող էր ա­պա­հո­վել «Վոլ­ֆս­բուր­գի» հետ հան­դիպ­ման ել­քը, որ­տեղ, ան­կեղծ լի­նենք, գեր­մա­նա­կան «գայ­լե­րը» սկզ­բուն­քո­րեն ոչն­չով տպա­վո­րիչ չէին տան­տե­րե­րի հա­մե­մա­տու­թյամբ, սա­կայն ա­րի ու տես, որ նրանք պայ­քա­րում են եվ­րա­գա­վաթ­նե­րի խա­ղար­կու­թյան մաս­նակ­ցու­թյան ի­րա­վուն­քի ձեռք­բեր­ման հա­մար, մինչ­դեռ «Վեր­դերն» ա­ռաջ­նայ­նու­թյամբ կանգ­նած է բարձ­րա­գույն լի­գան լքող թի­մե­րի հա­վա­նա­կան շար­քում։
Այս պա­հի դրու­թյամբ «Պա­դեր­բոռ­նին» ու «Վեր­դե­րին» ըն­կե­րակ­ցող եր­րորդ թի­մը Դյու­սել­դոր­ֆի «Ֆոր­տու­նան» է, ո­րը սե­փա­կան հար­կի տակ 2։2 է խա­ղա­ցել ա­ռա­ջին վե­ցյա­կում հայտն­վե­լու հայտ ներ­կա­յաց­նող «Հո­ֆեն­հայ­մի» հետ, որն ըն­դա­մե­նը եր­կու միա­վոր պա­կաս ու­նի «Վոլ­ֆս­բուր­գից»։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք նշել, որ ևս չորս տուր, ու բուն­դես­լի­գան կազ­դա­րա­րի այս ա­նի­ծյալ 2019-2020 մր­ցաշր­ջա­նի ա­վար­տը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 9818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ