Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Որտեղ է լի­նե­լու եզ­րա­փա­կի­չը

Որտեղ է լի­նե­լու եզ­րա­փա­կի­չը
12.06.2020 | 03:04

ՈՒԵ­ՖԱ-ն փոր­ձում է ա­վար­տին հասց­նել Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի եզ­րա­փա­կիչ հատ­վա­ծի կազ­մա­կեր­պա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Բանն այն է, որ կո­րո­նա­վի­րուսն ար­մա­տա­պես խմ­բագ­րել է նախ­կի­նում ե­ղած աշ­խա­տան­քա­յին ըն­թա­ցա­կար­գը։ Ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նը, ինչ­պես գի­տենք, ընդ­հատ­վել է թի­մե­րի 1/8 փուլ դուրս գա­լու ճա­նա­պար­հին։


Այս փու­լից ըն­թաց­քը կլի­նի հետևյալ կերպ. փակ դռ­նե­րի հետևում Լի­սա­բո­նում կխա­ղաց­վի մի­նի մր­ցա­շար, ո­րի ար­դյուն­քով կո­րոշ­վեն պայ­քա­րը շա­րու­նա­կող թի­մե­րը։ Իր հեր­թին գլ­խա­վոր եզ­րա­փա­կի­չը կանց­կաց­վի օ­գոս­տո­սի 23-ին, բնա­կա­նա­բար՝ նույն Լի­սա­բոն քա­ղա­քում։ Թե ին­չու է Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի մր­ցա­շա­րի խա­ղար­կու­թյան «մայ­րա­քա­ղաք» ըն­տր­վել Պոր­տու­գա­լիա­յի մայ­րա­քա­ղա­քը, դժ­վար չէ կռա­հել՝ կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դա­ցած­նե­րի թիվն այս­տեղ ան­հա­մե­մատ քիչ է։ Բա­ցի այդ, լի­սա­բո­նյան «Ժո­զե Ալ­վա­լան­դե» ու «Ստա­դիու դա Լուժ» մար­զա­դաշ­տե­րը, որ­տեղ անց­կաց­վե­լու է մր­ցա­շա­րը, չա­փա­զանց մոտ են ի­րար ու մր­ցակ­ցող թի­մե­րը տե­ղա­փոխ­վե­լու հետ կապ­ված խն­դիր­ներ չեն ու­նե­նա։ Բա­ցի այդ, այս մար­զա­դաշ­տե­րում, մր­ցա­շա­րի անց­կաց­ման ժա­մա­նակ, տե­ղա­կան թի­մե­րը խա­ղեր չեն ու­նե­նա։ Ա­սել է թե՝ մար­զա­դաշ­տերն ամ­բող­ջու­թյամբ կլի­նեն լի­գա­յի խա­ղար­կու­թյան մաս­նա­կից­նե­րի տրա­մադ­րու­թյան տակ։
Հա­մա­ձայն լի­սա­բո­նյան այս ծրագ­րի, 1/8-ից ա­նա­վարտ մնա­ցած չորս հան­դի­պու­մը («Բա­վա­րիա»-«Չել­սի», «Ման­չեստր Սի­թի»-«Ռեալ», «Նա­պո­լի»-«Բար­սե­լոն», «Լիոն»-«Յու­վեն­տուս») կխա­ղարկ­վի օ­գոս­տո­սի 8-9-ին, յու­րա­քան­չյուր օր­վա հա­մար եր­կու հան­դի­պում ռե­ժի­մով։ Եր­կու օր անց ընտ­րյալ ութ թի­մը ժա­մա­նե­լու է Լի­սա­բոն, որ­պես­զի օ­գոս­տո­սի 12-ից ներգ­րավ­վի ու­ժե­ղա­գույ­նի ո­րոշ­ման պայ­քա­րին։


Այս­քա­նը՝ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի մա­սին։
Դառ­նա­լով նշա­նա­կու­թյամբ եվ­րո­պա­կան երկ­րորդ հե­ղի­նա­կա­վոր խա­ղար­կու­թյա­նը՝ Եվ­րո­պա­յի լի­գա­յին, այս­տեղ հար­ցա­կան­ներն ա­վե­լի շատ են։ Հաս­կա­նա­լի է, որ կազ­մա­կեր­պիչ­ներն աչ­քի տակ կու­նե­նան Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի սխե­ման, որ գլ­խա­վոր տիտ­ղո­սը խա­ղարկ­վի նույն սցե­նա­րով։ Նույն սցե­նա­րով աս­վա­ծը են­թադ­րում է հետևյալ սկզ­բուն­քը՝ թի­մե­րի միջև անց­կաց­ված մեկ խա­ղով է ո­րոշ­վե­լու ու­ժե­ղա­գույ­նը։ Ա­սել է թե՝ պարտ­վո­ղը դուրս է մնում պայ­քա­րից։ Մր­ցա­շա­րի անց­կաց­ման հետ կապ­ված՝ հա­վա­նա­կա­նու­թյու­նը չա­փա­զանց մեծ է, որ Լե­հաս­տա­նից կփո­խադր­վի Գեր­մա­նիա, որ­տեղ հնա­րա­վո­րու­թյուն­ներն ան­հա­մե­մատ մեծ են, բա­ցի այդ, չմո­ռա­նանք, որ բուն­դես­լի­գան հար­կա­դիր դա­դա­րից հե­տո ար­դեն վեր­սկ­սել է ընդ­հատ­ված ա­ռաջ­նու­թյունն ու այն հա­ջո­ղու­թյամբ տա­նում է ա­վար­տա­կան փուլ։
Հար­կավ ու­րիշ ու­շագ­րավ ման­րա­մաս­ներ էլ կան, սա­կայն դրանց մա­սին՝ մեկ այլ ա­ռի­թով։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 10005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ