ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Արցախին բամբակով ենք ջուր տալիս

Արցախին բամբակով ենք ջուր տալիս
30.06.2023 | 21:16

Գորիսը դարձել է «Կարմիր խաչի» մեքենաների, վերջին մի քանի օրն էլ՝ դեպի Արցախ անընդմեջ թռչող ինքնաթիռների վժժացող անցուղի ու հանգրվան:

Երկինքը չի հանգստանում, խանութների ու սուպերմարկետների եզրերով «Կարմիր խաչի» ջիպերի անվերջանալի շարքն է. մեկ՝ կանգելն ես տեսնում, մեկ՝ պոկվելները, ամերիկյան դրոշները ծածանելով՝ մեկը սլանում է, մյուսն է մոտենում:

Ե՛վ ուրախանում ես, և՝ տխրում, ավելի շատ՝ տխրում: Ամենասարսափելին՝ որ չես հասկանում. սա ի՞նչ է, բեմադրական վա՞զք, շոու՞, եթե նպատակը միայն կերակրելն է, թե՞ մեր խիղճն ենք հանգստացնում աշխարհի առաջ. տեսեք՝ անհնարինն ենք անում Արցախի համար, մնացածը՝ Ադրբեջանի խղճի՞ն…

Ախր, բոլորս գիտենք, որ թուրքն՝ ուր, խիղճն՝ ուր... էս ու՞մ ենք թողնում Արցախը:

«Կարմիր խաչի» մեքենայի վարորդին մթերային խանութում ոտքի վրա մի երկու բան եմ հարցնում՝ կարողանու՞մ ենք մի հիսուն տոկոսով անհրաժեշտը հասցնել:

Շտապում է, բայց արցախցի տղա է, չի կարող անտարբեր անցնել. Արցախի լեզվով ուղղում է՝ ոչ թե անհրաժեշտի, մորքուր, այլ՝ խիստ անհրաժեշտի մի չնչին, շատ չնչին մասը:

Այսի՞նքն, Արցախին բամբակո՞վ ենք ջուր տալիս, սա՞ եք ուզում ասել...

Վայ, աննամուսներ, էս ու՞ր հասանք:

Մայր թռչունի տեսարանն է աչքիս գալիս, որն իր կտցով է կերակրում ձագին: Ձագն ուզում են տանեն, բայց նա համառորեն ու մինչև վերջ դիմադրում, կառչում է մոր փեշերից... Շատ, շատ տխուր է սրան նայելը:

Հեռու տարեք ձեր պիպետկան, թող ինձ իմ մայրը կերակրի...

Մայրն էլ իր խելքից՝ գիշատիչների ճիրանում, ասում են՝ կա՛մ քեզ պիտի տանենք, կա՛մ ձագիդ…

Այս ինչքան թույլ տվեցինք, որ իշխանությունը մեզ հետ վարվի ինչպես ուզում է, Մորն ու Ձագին դնի ընտրության նժարին, երկուսին էլ հասցնի մահվան դուռը:

Որքան հիմար ու փուչ պիտի լինել, որ մի կյանք պայքարես Արցախի համար, ի վերջո, ծանր գներով ազատագրես նրան, մի օր էլ դուրս գաս մայրուղի ու հեշտությամբ նվիրես թշնամուդ:

Բարեկենդանը հենց մեզ համար է գրվել, հաստատ սրա հիմքում քաղաքական դրդապատճառ է դրել Թումանյանը, գոնե մի տողով ասեր, մի կորած ու թանկ տեղանուն նշեր, հասկանայինք, որ այս անմեղ հեքիաթը մեր ազգի լինել-չլինելու մասին է գրված:

Երեսուն տարի Արցախն է Սյունիքին իր համով ծոցից լույս ու ցորեն տվել, ծով քաղցրահամ մրգերով ու բանջարեղենով, տնական թռչնամսով, կաթնեղեն-թացանով հեղեղել մեզ, էսօր մենք բամբակով ենք նրան ջուր տալիս...

90-ի՝ էն չախկու-չխարակ մեքենաներն ու թաքուն սուրացող, երկիքը ճեղքող ինքնաթիռներն եմ հիշում, որ հազար ճանապարհ էին գտնում Արցախ հասնելու, ինչ պետք է նրա փրկությանը՝ ա՛յն տանելու, ձեռքի հետ էլ՝ օրական մի գյուղ, մի բարձունք ազատագրելով:

Ոչ մեկը չէր հիվանդանում, չեմ լսել կամ տեսել նման բան, բոլորս առողջ էինք և՛ Արցախում, և՛ Հայաստանում, առողջ ու բոցկլտուն: Հայաստանի առաջավոր բժիշկներն ու բուժանձնակազմերը՝ իրենց սարքերով ու դեղորայքով, վաղուց տեղակայված էին Արցախում, սպիտակ խալաթի տակ հերոսություններ էին անում... Արցախ Բունիաթյանը վկա, լեգենդ մարդ:

ՈՒ բոլորս էինք լեգենդներ, գոնե տեսած, մաշկով զգացած չլինեինք, չկարողանայինք համեմատել երեկն ու այսօրը:

Մե՞զ ենք խաբում, թե՞ Արցախին: Կեր ու սու՞ս, մի քիչ փոփոլացիր, որ թուրքը գալու է հարսնատե՞ս...

Սա՞ է մեր նպատակը, մեր Ձագը վերջում թուրքին հանձնե՞լը:

Բա հետո՞: էս ինքնաթիռներն ու «Կարմիր խաչերը» մեկ էլ մեզ համա՞ր են գալու:

Ու այսպես շարունա՞կ, ձիուց էլ, յեղ ու բրնձից էլ զրկվա՞ծ:

Քանի՞ կոպեկ է արժենալու մեր համախմբումը, եթե արդեն այս պահին է կորել դրա իմաստը կամ կորում է:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 3235

Մեկնաբանություններ

鈺佸Ψ閻氼偉浠滈懕铏瑰皸闁炽儳鍋愰埀顒佹瀭閵夊懘鏁埀顒備紳閵娾懇鍋撻悙鈺佸Ψ濮樻挸鏆橀柍/1746284944">

Բաժնի բոլոր նորությունները »

Սոցիալական

Ազգի ռաբիսացումը դառնում է նրա հոգևոր դեգրադացիայի արտահայտություններից մեկը
Ազգի ռաբիսացումը դառնում է նրա հոգևոր դեգրադացիայի արտահայտություններից մեկը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը