Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Լիսաբոնեան Սխրանքի 40-ամեակին ընդառաջ- Վրէժխնդրութիւնը իհարկէ կապ չունի Ազգային ազատագրական պայքարին

Լիսաբոնեան Սխրանքի 40-ամեակին ընդառաջ-  Վրէժխնդրութիւնը իհարկէ կապ չունի Ազգային ազատագրական պայքարին
19.07.2023 | 22:50

1983 թ․ մարտի 9-ին Եուգոսլաւիայի մայրաքաղաք Բելգրադում, «Հայկական Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»-ի (ՀՑԱՄ) միջոցով յեղափոխական մահապատժի ենթարկուեց Թուրքիայի մեծ դեսպան Գալիպ Բալքարը։

Ակտը կատարող մարտիկներից մէկը, Յարութիւն Գրիգոր Լեւոնեանը (Անդրանիկ Պողոսեան) ծանրօրէն վիրաիորուեց անվտանգութեան ուժերի կրակոցից, իսկ միւս մարտիկ՝ Րաֆֆի Ալեքսանդր Էլբեքեանն, ակտից մի քանի ժամ յետոյ, եւս ձերբակալուեց։

Ակտից շուրջ մէկ տարի անց, 1984թ․ մարտին, օրինականութեան իմաստով խիստ կասկածելի հանգամանքների առկայութեամբ, տեղի ունեցաւ բեմականացուած մի դատավարութիւն երկու մարտիկների համար, որոնց պաշպանութեան գործը յանձնարարուել էր Հարաւսլաւիայի հմուտ իրաւագէտներ՝ Պրիյեզդա Պոպովիչը, Միլան Վուժինը, Սրեայ Պոպովիչը եւ Վելեոյ Գուբերինան։

Ցանկանում ենք ահա այստեղ մէջ բերել Միլան Վուժինի պաշտպանական ելոյթից մի կարեւոր հատուած, որով Վուժինը, հիմնուելով Հայ Դատի պատմական հիմնաւորումների վրայ, մարտիկների կատարած ակտը դիտարկում է զուտ ազգային ազատագրութեան անկիւնից եւ այն զանազանում է վրէժխնդրութիւնից․

«Պրն․ դատախազը իր խօսքին մէջ կը պնդէ թէ երկու ամբաստանեալներուն արարքը կատարուած է իբրեւ վրէժխնդրութիւն: Ոչ, պրն․ դատախազը մեծ սխալի մէջ է եթէ նման բան մը կը կարծէ:

«Լեւոնեան ու Էլպէքեան երբ կ’որոշէին վտանգի մէջ դնել նոյնիսկ իրենց կեանքը, չէին ըներ վրէժխնդրութեան համար, այլ ազգային իտէալի մը իրագործման համար:

«1918ին «երբ չէր մնացած ելք ու ճար, խենթերը գտան հնար» եւ կերտեցին Սարտարապատը հիմը դնելով անկախ հայրենիքի մը։ Այսօր ալ հայ ժողովուրդին չէ մնացած «ելք ու ճար» եւ նոր խենթերն են որ պիտի կերտեն նոր Սարտարապատներ, որպէսզի հայ ժողովուրդը վերադառնայ իր հայրենի հողերուն վրայ:

«Պրն․ դատաւորներ, այս դատավարութիւնը կը պատկանի հայ ժողովուրդի պատմութեան եւ պէտք է որ նկատի ունենաք ձեր վճիռը արձակած ժամանակ, որ ձեր վճիռն ալ պիտի անցնի պատմութեան»:

(«Ազատ օր» օրաթերթ, Աթէնք, 1984 մարտի 3, Ա էջ)

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 2036

Մեկնաբանություններ