ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Անառակ հայորդին

Անառակ հայորդին
22.07.2023 | 07:53

Հայտնի չէ, թե որ դարերում են առաջին անգամ ասվել ու հայության մեջ տարածում գտել այս երկու արտահայտությունները՝ «որտեղ հաց էնտեղ կաց» և «որ երկիրը գնաս էնտեղի գդակը դիր», սակայն դրանց քայքայող, բարոյալքող ազդեցությանը մենք միշտ ականատես ենք:

Անառակ որդու առակի մեջ կրտսեր որդին օտար, ապահով և բարեկեցիկ երկրում վարելով ցոփ ու շվայտ, հաճույքներին տրված կյանք, ամբողջովին մսխում է հոր տված միջոցներն ու ընկնում աղքատության մեջ: Ապա վատանում է նաև կյանքը այդ երկրում՝ սաստիկ սով է լինում, նա խոզերի կերով է սնվում և ծայրահեղ կարիքի մեջ ընկնելով ստիպված հետադարձ հայացք է գցում ու հիշում, որ իր հոր տանը, իր հայրենիքում առատ հաց, ամեն ինչ կար, ապահով էր և որոշում է վերադառնալ տուն:

ՏԵՐՆ այնպես է սահմանում աշխարհում իրերի դրվածքը, որ մարդը հասկանա` ամեն ինչ ԱՍՏԾՈՎ է պայմանավորված և ամեն ինչ՝ նյութականը, աշխարհայինը, մարդկայինը անկայուն են, արագ ու հեշտ փոփոխելի: Մեր ժողովրդի հետ էլ այսօր տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ուղղակի ստիպում են մեզ մտածել այն մասին, թե ինչպես են աշխարհի փոփոխությունները մեր վրա անդրադառնում, թե ինչպես են այն երկրներում ուր մեր մերձավորները ընտանիքներով փախչում ու գնում են իրենց համար ապաստան ու հանգրվան փնտրելու, գտնելու, իրավիճակները կտրուկ ու արմատական շրջադարձերի ենթարկվում:

Ինչ որ առումով մենք նմանվում ենք Հին Կտակարանյան Ղովտին, ով իր համար կեցության վայր է ընտրում ապահով ու բարեկեցիկ Սոդոմը՝ հաշվի չառնելով այնտեղ տիրող անառակ ու պիղծ բարքերը, շատ չմտածելով իր մեծացող դուստրերի հետագա կյանքի, ապահովության ու անաղարտության մասին:

Եվ սակայն ՏԵՐԸ կարգադրում է ամեն ինչ այնպես, որ նրանք՝ անառակ որդիների պես ստիպված լինեն հետադարձ հայացք ձգելու իրենց հայրական օջախների ուղղությամբ, որ մտածեն տուն դառնալու ճանապարհը բռնելու անհրաժեշտության մասին: Ովքեր որ թեկուզ ուշացումով դարձի են գալիս, ՏԻՐՈՋ կամքին համապատասխան ընթանալ են ուզում, նրանք իրենց զավակների ու իրենց սերունդների փրկության ճանապարհն են ընտրում, ուծացումից, այլասերումից, խուսափելու միակ ճշմարիտ ուղին են բռնում:

Չէ՞ որ ՏԵՐԸ հենց այնպես չի որևէ մեկին լույս աշխարհ բերել տվյալ ժամանակում, տվյալ երկրում և տվյալ ընտանիքում, ամեն ինչ իր ԱՍՏՎԱԾԱՅԻՆ խորհուրդն ու իմաստն ունի:

Կա ռուսական մի իմաստուն ասացվածք.

«где ты родился, там и пригодился», որտեղ լույս աշխարհ եկար, այնտեղ էլ օգտակար եղար:

Օգտակար քո երկրի համար, մերձավորներիդ համար, ինքդ քեզ համար և ամենակարևորը ՏԻՐՈՋ ծրագրերի ու նախասահմանության համար: Յուրաքանչյուր մարդ այս երկրի վրա, ՏԻՐՈՋ կողմից սահմանված իր առաքելությունն ունի կատարելու, միայն թե խնդիրը դա հասկանալու և իրականացնելու մեջ է: Հայը դարերով ցրվել է աշխարհով մեկ, բուն է դրել երկրի տարբեր անկյուններում, նույնիսկ բարենպաստ պայմանների դեպքում իր բնօրրանից հեռու պետություն է ստեղծել՝ Կիլիկիայում, սակայն հաճախ են եղել, երբ իրավիճակներն այդ գաղթօջախներում այնպես են փոփոխվել, այնպես է խառնվել ամեն ինչ, որ միայն մազապուրծ լինելով են կարողացել փախչել ու փրկվել: Զորօրինակ՝ Ադրբեջանը, Վաստանը, Միջին Ասիան, Ռուսաստանը, ՈՒկրաինան, Լիբանանը, Սիրիան, Պարսկաստանը: Պատմության ընթացքում էլ շատ ու շատ հայ ծաղկուն գաղթոջախներ վերացել են, ինչպես Լեհաստանի, Հնդկաստանի, Եվրոպական մի շարք երկրների և այլն: Այսօր էլ մեր աչքերի առջև նույն բաներն են տեղի ունենում:

Երբ հրեաները չլսեցին Երեմիա մարգարեին ու հավաքվելով, իրենց հետ բռնի կերպով վերցնելով հենց մարգարեին, ազգովի քոչեցին Եգիպտոս, Նաբուգոդոնոսոր արքան հասավ նրանց հետևից ու կործանեց և՛ Եգիպտոսը, և՛ հրեաներին կոտորեց, որի մասին զգուշացնում էր մարգարեն:

Այժմ էլ, որ երկիրը մերոնք գաղթում են, որոշ ժամանակ անց այդ երկրներում խառնաշփոթ է առաջանում և արդյունքում այնտեղ ապաստանած հայերը նորից գաղթելու ճանապարհն են բռնում:

Հայե՛ր, չարեկամություն մի՛ արեք այլ ազգերի ու ժողովուրդների հանդեպ, թողեք որ հանգիստ ու խաղաղ իրենց երկրներում ապրեն, մի՛ խցկվեք նրանց օջախներն ու Հովնան մարգարեի նման առիթ մի՛ հանդիսացեք նրանց տներում խառնաշփոթի առաջացման, ՏԻՐՈՋ զայրույթը ձեր ու նրանց հանդեպ մի՛ գրգռեք:

Որպես անառակ հայորդիներ մի՛ մտածեք որևէ այլ երկիր փախչելու մասին, կարծես թե այդ երկրներում ոչ միայն բարեկեցիկ կյանք եք գտնելու այլ նաև անմահություն։ Քննենք մեր մեջ, վերջապես ինչու՞ բազում հայորդիներ օտար երկրների շահերի ու նպատակների համար բախումների թատերաբեմերում ընդգրկվելով պետք է զինվեն ու միմյանց դեմ կռվեն, զոհվեն, եթե մեր սեփական կռիվը ունենք՝ չլուծված։

Մեր ցավն է, որ դարեր առաջ Հայոց Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունին չապավինելով ԱՍՏԾՈՒՆ և թուլակամություն, վախկոտություն, փոքրոգություն դրսևորելով հավաքեց ողջ արքունիքը, ազատականներին, ռամիկներին, զինվորներին ու բռնեց կազմակերպված գաղթի ճանապարհ՝ դեպ Բյուզանդիայի խորքերը, պապական, պատմական հայրենիքի տարածքների պահպանությունը արևելյան քոչվորներից՝ թողնելով օտաներին:

Համարյա նույն ժամանակում էլ մեր ազգի խիստ անտեղի հանդուրժողականության արդյունքում, ոմն Վեստ Սարգսի դավաճանությամբ հանձնվեց ու դատարկվեց ծաղկուն Անին, Բագրատունյաց թագավորությունը, ժողովրդին նորից գաղթի ճանապարհով մղելով: Վախի ու դավաճանության արդյունքում առանց կրակոցի թշնամուն հանձնվեց նաև անառիկ համարվող, մի քանի հազարանոց լավ զինված կայազորով Ղարսի ամրոցը և այդ ժամանակից հետո առ այսօր չի գտնվի մեկը, որ խոստովանի, թե իր պապը կամ իր որևէ նախնին եղել է այդ կայազորի անդամներից մեկը, ամոթը ստիպում է մոռացության տալ նրանց անունները: Նմանատիպ դավաճանների գործունեության ու նրանց հանդեպ, անհավատությունից բխող` մեղքի նկատմամբ անտրամաբանական հանդուրժողականության ու անտարբերության փաստին, որոց պատճառով մենք դարերով շարունակ կորուստներ ենք ունեցել, ցավոք, այսօր էլ ականատես ենք:

Այսպիսի դավերին ու դավաճանություններին հաջորդում են փախուստն ու գաղթը:

Եվ ինչպես «Սարոյան եղբայրներ» հայտնի ֆիլմի հերոսը կասեր՝ գաղթականի հոգին մտավ մեր ժողովրդի մեջ:

Գաղթականի հոգին դա վախի հետևանք է, իսկ վախը մերժված է ՏԻՐՈՋ կողմից, քանի որ միայն մի երկյուղ կա, որն ադարացված է, Աստվածավախությունը, որը վախկոտություն չէ այլ իմաստություն:

«Եւ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. Վախեցի՛ր ԱՍՏԾՈՒՑ և պահ՛իր ՆՐԱ պատվիրանները. ահա այս է մարդն ամբողջովին» (Ժողովող 12:15):

«Իմաստության սկիզբը ՏԻՐՈՋ երկիւղն է»

(Առակներ 1:7):

«ՏԻՐՈՋ հանդեպ երկյուղը ՏԻՐՈՋ պարգևն է, որ հաստատվում է սիրո ճանապարհներին» (Սիրաք 1:14):

«Իմաստության սկիզբը երկյուղն է ՏԻՐՈՋԻՑ, որ հավատացյալների համար հաստատվել է մայրական արգանդից ի վեր, մարդկանց հետ բնավորվել է հավիտենական հիմքից և հավատարիմ կմնա նրանց սերնդի հետ» (Սիրաք 1:16):

Մեր կողմից հայրենիքը լքելու, երկիրը ամայության մատնելու, աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած, առանց հովիվ մնացած հոտի վիճակի մասին դեռ 4-րդ դարում մարգարեացել է Դանիել ասորի քորեպիսկոպոսը և, կարծես թե, արդեն երկար դարեր դա որպես անեծք իր կապանքների մեջ կաշկանդում ու պահում է մեզ: ՈՒ ցավով պետք է արձանագրել, որ դարերի ընթացքում մեր եկեղեցու, հայկական պետությունների ու ժողովրդի կողմից երբևէ փորձ չի արվել այդ անեծքի կապանքներից ազատվելու համար:

«Ճանաչի՛ր ինքդ քեզ, ո՛վ Սիոն, արդարության վրեժ խնդրիր, թիկունք դարձրու քո ցանկությունից, անցի՛ր քո ճանապարհը, դարձի՛ր, ով կույսդ Իսրայելի, նորից դարձի՛ր դեպի քո սգավոր քաղաքները: Մինչև ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգված դուստր. չէ՞ որ ՏԷՐԸ փրկություն է հաստատել նոր ստեղծված վայրում, որպեսզի մարդիկ ազատագրված՝ շրջեն այնտեղ» (Երեմիա 31:21-22):

«Հողը վերջնականապես չպետք է վաճառվի, քանզի հողը ԻՄՆ է, իսկ դուք ԻՆՁ մոտ պանդուխտ եք ու նժդեհ» (Ղևտական 25:23):

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3131

Մեկնաբանություններ