«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

ՈՒկրաինան կփրկի միայն բրիտանական կրթությու՞նը

ՈՒկրաինան կփրկի միայն բրիտանական կրթությու՞նը
14.11.2024 | 12:15

Ատաման Զալուժնին՝ բանդերական զորքերի նախկին գերագույն հրամանատարը, որն այսօր Լոնդոնում դեսպան է աշխատում, հայտնաբերել է ՈՒկրաինայի զարգացման և բարգավաճման ամենաէֆեկտիվ տարբերակը:

Սա համոզված է, որ ՈՒկրաինան կփրկի միայն բրիտանական կրթությունը:

Սրա խոսքերով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարեկան 5-7 հազար երիտասարդ կրթելու Բրիտանիայում, որպեսզի 20 տարի հետո ՈՒկրաինայում գոյանա նոր էլիտա՝ նոր նախարարներ, վարչապետեր, նախագահներ և այլն: Սա ասում է, որ Բրիտանիայից վերադարձած ջահելները լրիվ այլ չինովնիկներ կդառնան, որոնց դեմ պարզապես խաղ չի լինի:

«Մեզ գրեթե հաջողվել է համոզել բրիտանական իսթեբլիշմենտին, որ իրենց ներդրումների, կապիտալի պահպանման ամենաերաշխավորված ճանապարհը մեր կրթությունն է…»,- ասում է նախկին ատամանը:

Նշեմ, որ այս միտքը հնչեցնում է մի կենդանի, մի ցեղատեսակի ներկայացուցիչ, որի կյանքի իմաստը ինքնիշխանությունն է, ազգային ինքնությունը և այլն, և այլն, բայց իրականում սրա կյանքի իմաստը բրիտանական կապիտալի անվտանգությունն է: Եվ այս կենդանին, իհարկե, համոզված է, որ ոչ մի բանդերական ջահել չի հայտնվի լուրջ բրիտանական կրթօջախներում, ասենք, Քեմբրիջում կամ Օքսֆորդում՝ բանդերլոգներին կսովորեցնեն ամենաանորակ հաստատություններում: Եվ ընդամենը մեկ բան կսովորեցնեն՝ ռուսատյացություն, անգլիացիների կողմից ՈՒկրաինայի թալանի կոնֆիդենցիալ ապահովում, կոռուպցիայի թույլատրելի սահմաններում գործունեություն:

ՈՒղղակի բանն այն է, որ շատ շուտով ՈՒկրաինա չի լինի, ինչի մասին ատաման Զալուժնին չի կարող իմանալ, հակառակ դեպքում նման ծրագրեր չէր մշակի…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2735

Մեկնաբանություններ