Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային- 4

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային- 4
24.11.2024 | 20:37

Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք

(սկիզբը՝ այստեղ)

Բրիտանիայում արդեն նույնիսկ հաշվարկել են, թե ռուսական նորագույն «Орешник» հրթռը երբ կհասնի Եվրոպա: Բրիտանական «Daily Mail» պարբերականը հաշվարկել է, որ ռուսական «Орешник» հիպերձայնային բալիստիկ հրթիռին 20 րոպեից էլ քիչ ժամանակ կպահանջվի եվրոպական ցանկացած քաղաք հասնելու համար:

«Եվրոպան Արմագեդոնից բաժանում է ընդամենը մի քանի րոպե Պուտինի նոր հրթիռի պատճառով. փորձարարական հիպերձայնային հրթիռը կարող է 20 րոպեից էլ քիչ ժամանակում հարվածել Եվրոպայի ցանկացած քաղաքի»,- նշված է հոդվածում:

Ըստ հրապարակման, եթե «Орешник» հրթիռն արձակեն Աստրախանի մարզի «Կապուստին Յար» հրթիռային զորավարժարանից, ապա այն Բեռլին կհասնի 11- 1 2 րոպեում, Հռոմ՝ 13-14, Բրյուսել ՝ 14- 15, Փարիզ՝ 15- 16, իսկ Լոնդոն՝ 16- 17։

Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 21- ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձով, որում հայտարարել է, որ ռուսական զորքերը, ի պատասխան ամերիկյան և բրիտանական և «Storm Shadow» հեռահար հրթիռներով Բրյանսկի և Կուրսկի մարզերի օբյեկտներին Ուկրաինայի զինված ուժերի հարվածներին, փորձարկել են միջին հեռահարության նորագույն հրթիռային համակարգերից մեկը՝ «Орешни»- ը: Զինվորականները ոչ թե միջուկային, այլ սովորական մարտագլխիկ ունեցող հիպերձայնային բալիստիկ հրթիռով խոցել են Դնեպրոպետրովսկում դեռևս ԽՍՀՄ տարիներից հայտնի խոշորագույն արդյունաբերական համալիրներից մեկը՝ «Южмаш»- ը, որն արտադրում է ավիացիոն ու հրթիռային տեխնիկա, այլ սպառազինություն:

Եվրոպայում և ԱՄՆ- ում «Орешни» հրթիռի, որի վրա, ի դեպ, սովորականի փոխարեն, կարող է դրվել միջուկային մարտագլխիկ, արագության և այլ հնարավորությունների մասին բավականաչափ գիտեն արդեն, գիտեն նաև, որ իրենց ունեցած հակահրթիռային պաշտպանության համալիրներից որևէ մեկը չի կարող որսալ, խոցել ժամում 9000- 10 800 կմ արագություն ունեցող «Орешни» հրթիռը, և շատ լավ հասկանում են այն ուղերձը, որը նշված հրթիռների արձակմամբ Պուտինը փոխանցեց ոչ այնքան Ուկրաինային, որքան Ռուսաստանի դեմ պատերազմող Արևմուտքին:

Ահավասիկ. ինչպես հայտնել է ամերիկյան «New York Times» պարբերականը, ռուսական նորագույն «Орешни» հրթիռի արձակումը զգալի ռեզոնանսի պատճառ է դարձել ինչպես եվրոպայում, այնպես էլ Ուկրաինայում, այն նախազգուշացում է դարձել Կիևի և նրա դաշնակիցների համար, «տագնապալի» ազդանշան՝ Արևմուտքի համար:

Հոդվածում նշված է, որ սովորական հրթիռի փոխարեն, Ռուսաստանն ընտրել է ռազմավարական զինանոցից ավելի մեծ հեռահարության հրթիռ, որն ունակ է միջուկային մարտագլխիկներ կրել: Պաշտոնական անձինք պնդում են, որ այդ քայլը նախազգուշական ժեստ է, որը կոչված է վախ ներշնչել Կիևին և նրա դաշնակիցներին:

Պարբերականը նաև մեջբերել է Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հակահրթիռային պաշտպանության նախագծի տնօրեն Թոմ Կարակոյին, որը միջին հեռահարության «Орешни» հրթիռը բնութագրել է որպես «անհանգստացնող»՝ մի քանի մարտագլխիկներ կրելու և արձակելու ունակության պատճառով: Նա ընդգծել է, որ դա դժվարացնում է նրանց որսալը, ինչը մեծացնում է հակառակորդի վտանգը։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում այն լավատեսական կարծիքն է հայտնել, թե «Орешни» հրթիռների կիրառումը Արևմուտքին կարող է ստիպել մտածել բանակցությունների մասին: Կադիրովը կոչ է արել պատասխանել թշնամու գործողություններին՝ հարվածներ հասցնելով հակառակորդի թիկունքային ռազմական օբյեկտներին՝ ցույց տալու համար, որ ռազմական գործողություններն ազդում են նաև Արևմուտքի վրա:

Նա նաև ընդգծել է, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների օգտագործումն անհնար է առանց արտադրող երկրների աջակցության: Կադիրովը վստահություն է հայտնել, որ նման պատասխանից հետո կարող են սկսվել բանակցությունների ակնարկներ, սակայն, նրա կարծիքով, Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի միայն իր բոլոր պայմանների կատարման պահանջով, առանց որևէ զիջման:

«Անհրաժեշտ է ցուցադրել ռուսական հեռահար զենքի ողջ սպանիչ հզորությունը, որպեսզի ոչ միայն ուկրաինացի նացիստները, այլև ամբողջ Արևմուտքը սարսռան վախից և անելանելիությունից զգացումից մեր առաջավոր ռազմական մշակումների առջև»,- գրել է նա:

Եվ այսուհանդերձ… Արևմուտքը չափազանց լկտի կերպով, ըստ էության, հայտարարել է, որ ընդունում է մարտահրավերը. Ռուսական հրթիռի արձակումը զսպող ազդեցություն չի ունենա Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ- ի քաղաքականության վրա, հինգշաբթի հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը:

«Մենք չենք պատրաստվում զուսպ լինել այս հարցում,- ընդգծել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։- Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային»:

Ժան Պիերը հավելել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը՝ չնայած Ռուսաստանի կողմից հնարավոր գործողություններին:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի վերոնշյալ հայտարարությունը, սակայն, դեռ կարելի է անմեղ մի բան համարել՝ համեմատած…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 17299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ