Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սիրիայում թուրքամետ իշխանության հաստատմամբ սկիզբ կդրվի մի նոր մեծ պատերազմի

Սիրիայում թուրքամետ իշխանության հաստատմամբ սկիզբ կդրվի մի նոր մեծ պատերազմի
05.12.2024 | 17:01

Սիրիայում այսօր ընթանում է մի գործողություն, որը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական վերադասավորումների մեջ, որտեղ փորձում է իր ազդեցության գոտին ընդլայնել Թուրքիան։ Հայաստանի համար ամենավատ սցենարը կարող է լինել Սիրիայում թուրքամետ իշխանության հաստատումը։ Որքան էլ մեզ թվա, թե մենք զերծ ենք Մերձավոր Արևելքում կատարվողից, այն իրականում ուղիղ կապ ունի մեզ հետ, մեր աշխարհաքաղաքական դերակատարության հետ, ընդհանրապես՝ մեր խաղաղ գոյակցության հետ։ Սիրիայում թուրքամետ իշխանության հաստատմամբ սկիզբ կդրվի մի նոր մեծ պատերազմի, որտեղ ընդգրկվելու են բոլորը այս տարածաշրջանում։ Էրդողանի նկրտումն այն է, որ ինքը դառնա ոչ միայն ողջ թյուրքալեզու պետությունների միասնական հայրը, այլ նաև մուսուլմանական, մահմեդական աշխարհի հայրը։ Թերևս, այսօր Էրդողանը օգտվում է այն վիճակից, որում գտնվում է Ռուսաստանը և հենց Ռուսաստանի աջակցությունը վայելող, Ռուսաստանի լոյալության տակ գտնվող, վերջապես, Ռուսաստանի ամենաուղիղ ազդեցության տակ գնվող Մերձավորարևելյան երկրում՝ Սիրիայում, հաստատել ոչ ավել, ոչ պակաս թուրքական իշխանություն, որն ուղիղ ենթարկվելու է Թուրքիայի իշխանությանը։ Հատկանշական է, որ Էրդողանը Սիրիա է գործուղել այնպիսի խառնամբոխ, որի շաչքերում են ՌԴ-ի կազմում գտնվող մուսուլմանական հանրապետությունների ներկայացուցիչներ։ Այս կերպ Էրդողանը լուծում է մի շատ կարևոր խնդիր արդեն հետագայի համար՝ այդ խառնամբոխից ձևավորում է փորձառու հրամանատարներ, ովքեր գործի են դրվելու արդեն ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Կովկասում՝ ընդհանրապես։

Քանի որ կա Արևմուտք- Ռուսաստան կամ ԱՄՆ-Ռուսաստան խորը հակասություն, ապա ԱՄՆ-ն աչք է փակելու Էրդողանի բոլոր այն գործողությունների առջև, որոնք ուղղված են Ռուսաստանի դերի նվազեցմանն ու թուլացմանը։ Մեծ հաշվով, Էրդողանի քաղաքականությունը չի տարածվում միայն Ռուսաստանի դերի հաշվին իր դերի մեծացման վրա, նա նաև շատ ակտիվ աշխատում է Իրանի ուղղությամբ։ Թյուր կարծիք կա, թե Իսրայել-Թուրքիա հարաբերությունները վատ են, իրականում այդպիսի բան չկա, և իրենք շատ լավ սինխրոն աշխատում են, որպեսզի կիսեն ազդեցության գոտիները հենց միմյանց միջև:

Վերադառնալով Սիրիա՝ ասեմ, որ եթե Իրանը և Ռուսաստանը Սիրիայում չպահեն Ասադի իշխանությունը, ապա պետք է պատրաստվեն, մի դեպքում, պատերազմի հենց իրենց սահմանների մոտ, մյուս դեպքում, ռազմական գործողությունների երկրորդ ճակատ բացվելուն:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3173

Մեկնաբանություններ