Շուրջս ծով է թվում անծայր,
ՈՒ ես ծարավ այդ ծովում՝
Ավազներում շուրթիս համար,
Մի կաթիլ եմ որոնում:
Ինձ ասում են աստղերն անձայն,
Արյուն կա բռիդ մեջ,
Եվ ավազն այդ՝ հայացքիս դեմ,
Մի պատմություն անմոռաց:
Գնդակներն են ուժգին սուլում,
ՈՒ տրորում շարքերը խիտ,
Բայց նորից են նրանք ձուլվում,
Դառնում պատնեշ, դառնում դիրք:
Մեկը տնքում է վիրավոր,
Մյուսն անզոր ընկնում ծովը`
Եվ լողում են նրանք կրկին,
Որպես վրեժ, որպես ցասում:
Իրենց ազնիվ սիրտն ու հոգին,
Որպես ազնիվ դրոշ պարզում,
Ազատությունը չի տա երբեք,
Անմեղ թափվող արյունը Ձեր,
Սարսռում է տագնապալից՝
Բազմության մեջ ջահել մի կին,
Եվ նայում է տխրաթախիծ,
Մեկ իր շուրջը, մեկ ծովի:
Իսկ նրա մոտ տարեց մի մարդ, Ձեռնափայտն է թափահարում,
Եվ սրբազան այդ արյունով,
Ներկված ծովին է նայում:
Մարդկային անվերջ, անսահման ծովում, Ես երեկ չնչին կաթիլ էի մի,
Այսօր շաչում եմ ալիքների հետ՝ Հավիտյան ձուլված ծովի անհունին:
Ես ամեն սրտում ապրում եմ ու կամ՝
Իմ երազներով ու սիրով իմ սուրբ, Ալիքներն են իմ կրծքի տակ երգում,
Քամու շուրթերից իմ ձայնն է լսվում:
Աղոթում եմ նորից, ցավով,
Եվ աղոթքիս ծովը` խառնում,
Աղաչում եմ նորից, ծնկած,
Խաղաղություն նորից խնդրում:
Թե ուզում եք խաղաղություն,
Մի՛ որոնեք ուրիշ ճամփա,
Նավն է գալիս խաղաղության,
Աղոթեք նրա համար:
Թագուհի Թագուհի
Գեղակարը՝ Հարություն Դանիելյանի