Այո՛, Սարիկ, շատ ճիշտ ես:
Այս լուսանկարներում պատկերվածները, ինչպես հասկացար, քայլիստներն են և քայլիստամերձ անձինք:
Նրանցից ոչ մեկը չի ծառայել բանակում:
Այս ցանկում կարելի է մի քանի տասնյակ քայլիստի ևս ավելացնել՝ «շիշ բռնողի» եղբայր Նաիրիին, Հրեշ Անդոյի տղային և այլն...
Ի դեպ, ՆիկոլԴ ստում է, երբ ասում է, թե իբր ինքը բանակից ազատվել է երկու եղբոր բանակում ծառայելու և երրորդ եղբորը բանակից ազատելու օրենքի հիմքով:
Երրորդ եղբոր բանակում չծառայելու օրենքն այդ ժամանակ արդեն չի գործել և այն կապիտուլյանտի վրա չէր կարող տարածվել:
Երբ շտաբ գնաս, մարզպետ Դավիթին ու երեսփոխան Կարենին հարցրու, թե ի՛նչ հիմքով են ազատվել բանակից:
Ձերոնք կա՛մ հիվանդ են, կա՛մ գիտնական, որոնցից ոմանք չկայացած, քանի որ բանակից ազատվել են կրթությունը շարունակելու՝ ասպիրանտուրայում սովորելու համար, բայց ատենախոսություն չեն պաշտպանել, բայց բանակ էլ չեն գնացել:
Սարի՛կ, բանակում չծառայած այս քայլիստներն ի՞նչ են, դավաճաննե՞ր են:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ