«Եկեք աղոթենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով ստորագրվի և կյանքի կոչվի, որը կտանի տարածաշրջանը երկար սպասված հաշտեցմանը»,- ասել է Հռոմի պապը:
Արտառոց որևէ բան չկա. Հռոմի Պապը ոչ առաջին և ոչ էլ վերջին միջազգային առաջնորդն է, որ նման հորդորով դիմում է Երևանին և Բաքվին:
Սակայն եկեք միասին հասկանանք այն համատեքստը, որ ձևավորվել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում:
Բաքվի միակողմանի պահանջների բավարարման հետևանքով, ի վերջո, համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի բոլոր 17 հոդվածները, սակայն Ադրբեջանը դարձյալ չի ստորագրում փաստաթուղթը՝ առաջ քաշելով պաշտոնական երկու նախապայմաններ:
Բայց այս համատեքստում միջազգային դերակատարների «պայմանագիրը շուտ ստորագրելու» հորդորը հասցեագրվում է ոչ թե Բաքվին, այլ երկու կողմերին՝ հավասարապես:
Այդ «հավասարապես»-ն իրականում նմանվում է միայն Երևանին հասցեագրված հորդորի, որպեսզի հնարավորինս արագ բավարարվեն Բաքվի նախապայմանները:
Հետպատերազմյան շրջանում միայն Փաշինյանն է «հետևողականորեն» նշաձող իջեցրել հայ-ադրբեջանական հարաբերություններում:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ