ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Կապվածությունը մարդկանց միջև այն եզակի ֆունդամենտն է, որի վրա կառուցված է հասարակությունը

Կապվածությունը մարդկանց միջև այն եզակի ֆունդամենտն է, որի վրա կառուցված է հասարակությունը
21.04.2025 | 12:36

Տարբեր մարդկային հասարակությունները իրարից տարբերվում են իրենց քաղաքակրթական մակարդակով, հզորությամբ, կայունությամբ, իրենց կոնսերվատիզմի աստիճանով ու դեպի ապագան միտված դինամիզմով, էգոիզմով ու ալտրուիզմով և այլն։

Հասարակական կյանքի նշված կողմերը իրար հետ կապված են փոխադարձ կապերով և ինչ-որ չափով պայմանավորում են մեկը մյուսին ու միասին որոշում են իրենց երկրների գործունեության հաջողության աստիճանը՝ համեմատած ուրիշ երկրների հետ։

Տարբեր երկրներն իրարից տարբերվում են նաև նրանցում հասարական կյանքը գիտականորեն հասկանալու և կառավարելու իմաստով։

Այդ նպատակով, կախված հասարակական մտքի զարգացածության մակարդակից, կառուցվել և կառուցվում են տարբեր որակի ու ընդգրկման տեսություններ՝ ելնելով մարդկանց ու նրանց ապրած միջավայրը բնութագրող տվյալներից։

Իսկ բնությանն ու մարդկային հասարակություններին վերաբերող բոլոր տեսություններին ներկայացվում են ունիվերսալ ու նույնատիպ պահանջներ։

Հաշվի առնելով, որ բոլոր տեսությունները նկարագրվող օբյեկտների վարքը ներկայացնող մոտավորություններ են, դրանց ներկայացվող պահանջները հանգում են՝

1․ Լինել հնարավորինս որակապես ճիշտ, քանակապես ճշգրիտ և կիրառման իմաստով առավել ընդգրկուն:

2․ Կառուցված լինել նվազագույն թվով անհակասական պնդումների, սկզբունքների կամ աքսիոմաների հիմքի վրա:

3․ Կոմպակտ ձևով ծածկել գիտական որևէ ոլորտի պահանջները:

4․ Ունենալ ճկուն աքսիոմատիկ համակարգ, որի մասնակի փոփոխությամբ կամ ընդլայնումով հնարավոր լինի ծածկել նաև ուրիշ գիտական ոլորտների պահանջներ և այլն։

Վերջինիս օրինակներից են՝

1․ Էվկլիդյան երկրաչափության հիման վրա ոչ էվկլիդյան երկրաչափության կառուցումը ռուս Լոբաչևսկու, հունգարացի Բոյաիի և գերմանացի Գաուսի կողմից:

2․ Բազմությունների տեսության հիման վրա Բուրբակիի կողմից մաթեմատիկայի շենքի կառուցումը աքսիոմատիկ հիմքի աստիճանական ընդլայնումով (գեներալ Բուրբակիի անվան տակ հանդես են եկել ֆրանսիացի մաթեմատիկոսների մի քանի սերունդներ)։

Մարդկային հասարակության վարքն ու գործունեությունը հասկանալու, դրանք ադեկվատորեն ներկայացնելու և նկարագրելու, ինչպես նաև կառավարելու համար նույնպես անհրաժեշտ են նման տեսություններ, որոնք մշակվել են անցյալում ու շարունակում են մշակվել ներկայում՝ արտացոլելով մարդկանց գործունեության և նրանց միջև հարաբերությունների տարբեր կողմերը։

Այդ կողմերը մի քանիսն են՝ հասարակության էներգետիկ, ռեսուրսային ու ինֆորմացիոն ապահովումը, գոյության պայքարն ու դրա հետ կապված ռիսկերը և այլն։

Հասարակության ինֆորմացիոն ապահովումը շատ լայն հասկացություն է, որն իր մեջ միավորում է մարդկանց միջև պարզ հաղորդակցությունը, կրթությունը, գիտությունը, արվեստը և այլն, որոնց բոլորի հիմքը կապերն են ու կապվածությունը մարդկանց միջև, առանց որոնց հասարակություն լինել չի կարող։

Այսինքն, կապվածությունը մարդկանց միջև այն եզակի ֆունդամենտն է, որի վրա կառուցված է հասարակությունը և, ըստ այդմ էլ, այն պահանջում է գիտական մոտեցում՝ համապատասխան կապվածության տեսության տեսքով։

Այս իմաստով հստակորեն պետք է իրարից տարբերել մարդկանց կապող կանալների կամ կապերի թիվը, նրանցով հոսող ինֆորմացիայի քանակությունից ու որակից։

Դա նշանակում է, որ գիտության զարգացումն այս ուղղությամբ առաջին հերթին պահանջում է կառուցել մարդկանց կապվածության տեսությունը, նոր հետո միայն հասարակության ինֆորմացիոն գործունեության տեսությունը, քանի որ մարդիկ կարող են հանդիպել կամ այլ ձևի կոնտակտներ ունենալ, բայց ինֆորմացիա չփոխանակել։

Դա նույնն է, որ խոսենք ճանապարհային ցանցի մասին, որով կարող են գնալ կամ չգնալ ավտոմեքենաները, այսինքն, ճանապարհային ցանցի նկարագրությունը մի բան է, դրանով ատոմեքենաների հոսքի նկարագրությունը՝ բոլորովին այլ բան։

Ինչ վերաբերում է մարդկանց միջև կապերին կամ կանալներին, որոնց միջոցով նրանք կարող են ինֆորմացիա փոխանցել մեկը մյուսին, ապա դրանք կարող են լինել երկու տեսակի՝ մոտ և հեռավոր կապեր։

Որպես մոտ կապերի օրինակ կարող ենք բերել հարևանների և հարազատների գնալ-գալը մեկը մյուսին հյուր, որը ինչքան նրանք հեռանում են իրարից, այնքան թուլանում է և որը քանակապես ունի դիֆուզիոն բնույթ։

Որպես հեռավոր կապի օրինակ կարող ենք բերել հեռախոսային կամ ինտերնետային կապը իրարից հեռու գտնվող մարդկանց միջև, որն էլ չունի դիֆուզիոն բնույթ, և որում կապվածությունը հոսքային բնույթ ունի։

Դրանից բացի, մոտ կամ լոկալ դիֆուզիոն բնույթի կապերը կարող են լինել տարբեր երկարության՝ ամենամոտիկ հարևանների տները շուտ-շուտ գնալ-գալուց սկսած, մինչև հեռու ապրող հարևանի տուն ավելի հազվադեպ գնալ-գալով։

Մի բան, որը բնութագրական է ոչ միայն մարդկային հասարակության, այլ նաև բարդ ինֆորմացիոն համակարգերի համար, որտեղ տարրերի միջև կապվածության հանգամանքը ընկած է նրանց կառուցվածքի հիմքում։

Մարդկային հասարակության մեջ դիֆուզիոն տեսակի կապվածությունը մարդկանց միջև գոյապահպանման հիմքերի հիմքն է, որն արտահայտում է միասնական շահեր ունեցող մարդկանց ավելի ուժեղ կապվածությունը միմյանց հետ և որը հասարակության ռացիոնալ կառուցվածքի արտահայտություններից մեկն է նաև։

Ինչ վերաբերում է այնպիսի բարդ ինֆորմացիոն տեսակի համակարգերին, ինչպիսին, ասենք, կիսահաղորդչային չիպերն են, ապա այստեղ արդեն տարրերի միջև լարային կապվածության հաշվի առնելը ընկած է դրանց կառուցվածքի ռացիոնալության կամ օպտիմալության հիմքում։

Բանն այն է, որ չիպի մի քանի քառակուսի միլիմետր մակերեսի մեջ անհրաժեշտ է լինում տեղավորել մի քանի միլիարդ տրանզիստորներ, դրանք իրար հետ կապող նույն կարգի մեծության կապ-լարերի թվի հետ միասին, ըստ որում, լարերը զբաղեցնում են տարածքի շատ ավելի մեծ մասը, քան տրանզիստորները։

Հասարակության մեջ կապվածությունը մարդկանց միջև մի բնութագրական մեծություն է, որով որոշվում են ազգերի, երկրների ու պետությունների ավելի բարձր մակարդակի որակական չափանիշներն ու ճակատագիրը, ներառյալ՝ միտումը դեպի զարգացումը, պետականության կայունությունը, ինչպես նաև միտումը դեպի անկումը և պետականություն կառուցել չկարողանալը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1826

Մեկնաբանություններ