ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Թույլերի շահերը որևէ մեկին չեն հետաքրքրում, բայց կորուստներին տիրանալը հետաքրքրում է շատերին

Թույլերի շահերը որևէ մեկին չեն հետաքրքրում, բայց կորուստներին տիրանալը հետաքրքրում է շատերին
15.01.2025 | 10:56

Այսօրվա մեր գահավիժումը մի կողմից պատահական բան չէր, մյուս կողմից էլ մի օրվա բան չէր, սրա հիմքերը շատ վաղուց կային, պարզապես մեր հարաբերական հավասարակշիռ վիճակը միարժեքորեն պայմանավորված էր ռուսների շահագրգիռ ներկայությամբ։

2018-ից հետո իրավիճակը շատ ավելի չբարդացնելու համար ռուսները, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, երկար ժամանակ որևէ պաշտոնական ռեակցիա չէին տալիս, թողնելով դա իրենց լրատվական միջոցներին ու էքսպերտներին։

Այս ամենի արդյունքում աստիճանաբար, աշխարհում ընդհանուր լարվածությանը զուգընթաց, նրանց ներկայությունը սկսեց դառնալ ոչ շահագրգիռ։

Նման գնահատականը որևէ առնչություն չունի մեր մարդկանց ռուսամետ, թուրքամետ կամ արևմտամետ լինելու հանգամանքի հետ, այն օբյեկտիվ ճշմարտությունն է։

Հզոր խաղացողներին միշտ խաղալիքներ են պետք, որպեսզի լուրջ պայքարում իրենք իրար դեմ ուղիղ առճակատման չգնան, այլ դա անեն իրենց խաղալիքների առճակատման միջոցով։

Մենք մեր պարզունակ և ուղղագիծ վարքով նման աշխարհաքաղաքական նրբությունները հասկանալուց բավականին հեռու ենք և, առանց մեծ լինելո,ւ խառնվեցինք մեծերի խաղին, որի համար ոչ բավարար ինֆորմացված էինք, ոչ էլ ունեինք նման խաղին մասնակցելու համար անհրաժեշտ հմտությունները։

Մյուս կողմից էլ, հանգամանքների բերումով երբ էլ ռուսները մեզ, թեկուզ մասամբ, լքեին, նույն բանը տեղի էր ունենալու, քանի որ աշխարհաքաղաքական խաղի կանոնները անփոփոխ են ժամանակի նկատմամբ։

Ամեն ինչ որոշվում է շահերի և ուժերի բալանսով կամ դիսբալանսով, իսկ թույլերի շահերը որևէ մեկին չեն հետաքրքրում, բայց այ, թույլերի կորուստներին տիրանալը շատերին է հետաքրքրում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2213

Մեկնաբանություններ