Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Ո՛չ թալանին

Ո՛չ թալանին
30.10.2024 | 12:46

Արտաքին և ներքին պետական պարտքը շարունակում է աճել: Որոշակի իմաստով այն արդեն սպառնալի բնույթ է կրում, քանի որ արտահանում չունեցող երկիրը չի կարողանալու արտարժույթի մշտական կայուն ներհոսք ապահովել։

Սակայն արտաքին պարտքի հիմնական դոնորները (համաշխարհային բանկ, արժույթի միջազգային ֆոնդ) չեն կարող և չեն էլ ուզում Հայաստանին դուրս բերել պարտքային ահռելի փոսից, որովհետև այդ փոսը նրանք են ստեղծել տեղական կառավարիչների հետ ձեռք ձեռքի տված։

Արտաքին պարտքի հիմնական դոնորները գնում են այլ ճանապարհով։

Նրանք տեղական կառավարիչներին հորդորում են կտրուկ գցել արտարժույթի գինը ներքին շուկայում և ավելի քիչ դրամական ռեսուրսներով գնել ավելի շատ արտարժույթ։ Իսկ ովքե՞ր են երկիր արտարժույթ բերողները:

Դրանք հանքաքար արտահանող սուբյեկտներն են, որոնց արտահանած հանքաքարի մեջ թանկարժեք մետաղների խտությունը հավանաբար ոչ մի կերպ չի ստուգվում, ուստի հանքաքար արտահանողի համար արտարժույթի փոխարժեքի անկումը մեծ վնասներ չի առաջացնում։

Դրանով իսկ նրանց լռությունն ապահովված է:

Արտարժույթ բերողների հաջորդ խումբը դեպի ՀՀ փող փոխանցող անհատներն են:

Նրանց զգալի մասը տրանսֆերները կատարում են իրենց հարազատներին և կամ ընտանիքին գոյության միջոց ուղարկելու համար:

Եվ այստեղ պարզվում է, որ ուղարկված արտարժույթն արդեն Հայաստանում արժեզրկվում է մոտ 25 տոկոսով, որպեսզի բանկերը ապահովեն էժան դոլարի գնումը կենտրոնական բանկի համար։ Կենտրոնական բանկը, ֆինանսների նախարարությունը բանկերի հետ իրականացնում են «էժան դոլար» օպերացիան, որի ընթացքում ձեռք բերված արտարժույթով փակում են արտաքին պարտքը և սպասարկում տոկոսները: Փաստացի տուժում են միայն դրսում փող վաստակող և տեղում այդ արտարժույթը դրամի փոխարկող անձիք:

Ո՞վ է այս շղթայի պատասխանատուն:

Գրեք ձեր կարծիքը:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4150

Մեկնաբանություններ