ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Լրիվ Բոլիվուդ

Լրիվ Բոլիվուդ
17.01.2025 | 15:44

Համեմատելով հայկական և ռուսական կողմի լրատվությունը Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցի մասին՝ կարելի է մոտավորապես պատկերացնել դրա իմաստն ու բովանդակությունը:

Զանգահարել է Փաշինյանը (դա շեշտված է ռուսական կողմի հաղորդագրության մեջ) և, իբր, ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահած ժամանակաշրջանի արդյունքները: Ըստ հայկական կողմի՝ այնպիսի տպավորություն է, կարծես Պուտինը դրա մասին չգիտեր: Այդ պատրվակով նաև «շտապել» է պարզաբանումներ տալ ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ իր քայլերի մասին, իբր ոչ մի թաքուն կամ հակառուսական բան էլ չի արել:

Պուտինն էլ, քանի որ Փաշինյանն այդքան «անկեղծացել» է, իր կարծիքն ու գնահատականն է հայտնել Փաշինյանի «բարոյական կերպարի» մասին:

Պուտինի բառապաշարի մասին երկու կողմն էլ լռում են:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2605

Մեկնաբանություններ