ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Չենք մտա­ծել, որ Փա­շի­ն­յանն ի­րա­վի­ճա­կին չի տի­րա­պե­տում

Չենք մտա­ծել, որ Փա­շի­ն­յանն ի­րա­վի­ճա­կին չի տի­րա­պե­տում
08.12.2020 | 00:20

«Լու­սա­վոր» Հա­յաս­տան խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Էդ­մոն Մա­րու­քյա­նից «Ի­րա­տե­սը» հե­տաքր­քր­վեց՝ ա­միս­ներ ա­ռաջ, երբ հան­դի­պում էր վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ ու հայ­տա­րա­րում, թե ո՛չ սե­ղա­նի տակ, ո՛չ սե­ղա­նի վրա փաս­տա­թուղթ չկա, մտա­ծու՞մ էր, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը Փա­շի­նյա­նը ոչ ամ­բող­ջա­կան կամ սխալ է ներ­կա­յաց­նում ի­րենց:

Ի պատաս­խան նա նշեց. «Փա­շի­նյանն ին­քը նույն­պես չի տի­րա­պե­տել ի­րա­վի­ճա­կին ու, չի­մա­նա­լով հան­դերձ, փոր­ձել է նաև մեզ հան­գս­տացր­նել: Մենք էլ մեր հեր­թին չենք մտա­ծել, որ վար­չա­պե­տը, հնա­րա­վոր է, ի­րա­վի­ճա­կից, ի­րո­ղու­թյուն­նե­րից կտր­ված լի­նի: Վս­տա­հել ենք, ա­սել ենք՝ լավ, ու­րեմն ա­մեն բան կար­գին է: Նույն «ՍՈՒ-30»-նե­րի մա­սով մեզ այն­պի­սի բա­ներ էին ա­սում, որ սկ­սում էինք ա­մա­չել, թե ին­չու ենք այդ­քան «կարևոր, դի­պուկ» գն­ման առն­չու­թյամբ հարց բարձ­րա­ձայ­նում: Վս­տա­հեց­նում էին՝ ե­թե հան­կարծ պա­տե­րազմ սկս­վի, հո­ղին ենք հա­վա­սա­րեց­նե­լու թշ­նա­մուն և այլն: Նույ­նը ե­ղել է նաև ար­տա­քին գոր­ծե­րի նախ­կին նա­խա­րա­րի հետ զրույ­ցի ժա­մա­նակ: Նա էլ էր մինչև վերջ հա­վաս­տիաց­նում, որ ա­մեն ինչ նոր­մալ է և այլն»:


Մա­րու­քյա­նը հա­մա­ձայն չէ այն տե­սա­կե­տին, թե նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյու­նը հնա­րա­վոր է չե­ղար­կել: Դրա չե­ղար­կու­մը, ա­սում է, հղի է նոր պա­տե­րազ­մով: Հարց է տա­լիս՝ Հա­յաս­տանը պատ­րա՞ստ է նոր պա­տե­րազ­մի. «Փաս­տաթղ­թի ան­գամ մաս­նա­կի չե­ղար­կու­մը պա­տե­րազմ է են­թադ­րում: Կա­պա­նում և Գո­րի­սում ժո­ղո­վուր­դը մո­բի­լի­զաց­վել է ու կանգ­նած է սահ­մա­նին, կա­նո­նա­վոր բա­նակ չկա, իսկ մենք խո­սում ենք մի բա­նի մա­սին, ո­րը կա­րող է նոր պա­տե­րազմ բե­րել: Ես կար­ծում եմ՝ չի կա­րե­լի այդ ճա­նա­պար­հով գնալ: Կա­րե­լի է այդ փաս­տաթղ­թի շուրջ այն­պես բա­նակ­ցել, որ գո­նե ո­րո­շա­կիո­րեն ի շահ մեզ ծա­ռա­յի»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 12265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ