Միշել Շառլի, Ալիև էֆենդու և Փաշինյան Նիկոլի երեկվա հանդիպման ամենայուրահատուկ ձեռքբերումներից մեկը, թերևս, այն էր, որ Միշել Շառլը հայտարարեց, թե Եվրամիությունը կֆինանսավորի երկաթգծի կառուցումը Ադրբեջանից Նախիջևան, բնականաբար, Հայաստանի տարածքով:
Շատ ուժեղ ձեռքբերում է, մանավանդ որ, ըստ Միշել Շառլի, դա անհրաժեշտ և օգտակար է բոլոր կողմերին:
Հիմա, մեկը կա՞ ինձ բացատրի, թե Հայաստանի ինչի՞ն է պետք իր տարածքով Նախիջևանը երկաթգծով կապել Ադրբեջանի հետ, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը, եթե, իհարկե, Ադրբեջանի բարգավաճումը և Հայաստանի հայաթափումը Հայաստանի շահ չհամարենք:
Լա՛վ, սրանք մեզ իրո՞ք գժի տեղ են դրել...
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ