Եկե՛ք պատկերացնենք, որ Տիգրան Մեծը նստացույցի է մասնակցում: Պատկերացրի՞ք:
Լա՛վ, եկեք տեղափոխվենք մեր օրեր:
Դեմիրճյան Կարեն, Տեր-Պետրոսյան Լևոն, Քոչարյան Ռոբերտ, Սարգսյան Սերժ, Սահակյան Բակո, Ղուկասյան Արկադի. վերջիններից ո՞ր մեկին կպատկերացնեք նստացույց անելիս:
Ավելին՝ աշխարհում կա՞ իրեն պետություն համարող միավոր, որի ղեկավարը նստացույցի մասնակցի:
Եթե իրեն պետություն համարող միավորի ղեկավարը բանուգործը թողած նստացույցի է մասնակցում, ապա հենց նա է փակում այդ միավորի գոյության վերջին էջը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ