Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հիմա էլ Արցախի ԱԺ նախագահն է հայտարարել, որ միանում է Արայիկին

Հիմա էլ Արցախի ԱԺ նախագահն է հայտարարել, որ միանում է Արայիկին
18.07.2023 | 16:44

«Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանիտար աղետը, ես որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի, այն է՝ հենց այս պահից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միանալ բազմաթիվ քաղաքացիների կողմից մեկնարկած նստացույցին»,- ասել է Արցախի «Չախչախ թագավորը» և միացել:

Միացել, հավանաբար այնպես, ինչպես միացել էր Շուշիի պաշտպանությանը և այնտեղ, կամ գուցե այլ վայրում, սուրճ էր խմում ու ասում, որ հաղթել են:

Չգիտեմ ինչի, սակայն համոզված եմ, որ կա՛մ իրեն հանձնարարել են, կա՛մ էլ խորհուրդ տվել:

Երկու դեպքում էլ էժանագին ու անմիտ քայլ է, որովհետև Արցախի հանրապետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձը գերագույն գլխավոր հրամանատարն է, իսկ նա նման քայլ անելու իրավունքը չունի:

Մնում է՝ նստի ու սուրճ խմի և հիշեցնի Շուշին...

Պետք չի այդտեղ նստել, դա նման ղեկավարի՝ նման իրավիճակում ամենավատ ու պասիվ քայլն է, որ կարելի էր անել:

Մի նստիր այդտեղ, դու դեռ կհասցնես նստել:

Հիմա էլ ԱԺ նախագահն է հայտարարել, որ միանում է Արայիկին:

Մի մեծ սպիտակ սեղան էլ դրել են այնտեղ՝ վրանում, ու այնտեղից «կղեկավարեն»:

Բոլորով նստեք վրանում՝ այդ սեղանի շուրջը:

Ա՛յ խելոքներ, իմա՜ստը...

2018 թվականին նստեիք, այս իշխանությունների՝ Արցախը հանձնելու հետ կապված կոչերին արձագանքեիք ու ձեզ պատեպատ տայիք, եթե տղամարդ էիք:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ