«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Միկրոմակարդակում բացասական հատկությունների բույլն է ծնում պետական մակրոմակարդակի անարդարություն

Միկրոմակարդակում բացասական հատկությունների բույլն է ծնում  պետական մակրոմակարդակի անարդարություն
24.11.2024 | 14:51

Մեր ծակ փիլիսոփաներն ու անկապ իմաստունները, որոնք իրենց անձնական նպատակներից այն կողմ ոչինչ չեն տեսնում, հաճախ անկեղծորեն զարմանում են, թե ժողովուրդն ինչպես է կարողանում տանել իշխանությունների կամայականություններն ու առանց վերահսկողության պետական միջոցների մսխելը, դատական համակարգում տիրող աղաղակող անարդարությունները և այլն։

Մյուս կողմից, պարզից էլ պարզ է, որ նման անցանկալի ու վտանգավոր երևույթների աղբյուրն ինքը ժողովուրդն է, մենք բոլորս ենք։

Մի պահ եկեք երկինքներից իջնենք ու խոստովանենք, որ հենց մեր էությունն է այդպիսին՝ անարդար ու սրիկա և հասկանալի ու արդարացված համարող ուրիշների անարդարություններն ու սրիկայությունները։

Հիմա արդեն կարևոր էլ չէ, թե որոնք են նման մերժելի ու զազրելի երևույթների աղբյուրները, շատ ավելի կարևոր է, որ դրանք մեզ տանում են կործանման։

Անկախ նրանից՝ դրանք պատմության ստրկական խորքերի՞ց են գալիս, մեր խորհրդային կյա՞նքն է դա ուժեղացրել, թե՞ անկախության տարիներին է փթթել ու ծաղկել պատժող մահակի բացակայության պատճառով, փաստը մնում է փաստ, որ նման հատկությունների համախումբը մեզ դեպի անդունդ է տանում։

Ով չգիտի, որ բնակչության ճնշող մեծամասնությունը արդեն գործող կամ պոտենցիալ կաշառակերներ են, անարդար, նախանձոտ ու ագրեսիվ են միմյանց նկատմամբ, պաշտոնի են ձգտում պետական շահի հաշվին քաղցր պատառներ պոկելու համար, և մեր մասին այս ամենը կարելի է հարստացնել ավելի տգեղ մանրամասներով, որոնք բոլորին են հայտնի։

Միկրոմակարդակում նման բացասական հատկությունների բույլն է, որ ծնում է պետական մակրոմակարդակի անարդարություններ, կոռուպցիա և այլ մերժելի իրողություններ, որոնք էլ անխուսափելիորեն մեր երկիրը դարձնում են դասական բնույթի ձախողված պետություն (failed state)։

Եթե հարցը մեզ համար որևէ նպաստավոր լուծում ստանա, ապա դա լինելու է միայն օտար մահակի շնորհիվ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6344

Մեկնաբանություններ