Երկրորդ աշխարհամարտի ավարտից կարճ ժամանակ հետո աշխարհում հաստատվեց սառը պատերազմի վիճակ և սպառազինությունների մրցավազք, որի արդյունքում հաստատվեց դինամիկ հավասարակշռության ռեժիմ Արևմուտքի ու Արևելքի միջև:
Արևմուտքը, համոզվելով, որ ուղիղ կոնֆրոնտացիոն քաղաքականությամբ չի կարող տապալել ԽՍՀՄ-ը, անցավ այդ բանը իրականացնելու այլ ճանապարհների փնտրտուքին:
Այդ պրոցեսը բերեց այնպիսի գաղափարների ծնվելուն, ինչպիսին էր ԽՍՀՄ-ում լայն տարածում գտած երկու մրցակից սիստեմների խաղաղ գոյակցության թեզը, որի շիրմայի տակ Արևմուտքը սկսեց պայքարի շեշտը դնել գաղափարական մեթոդների վրա:
Ըստ որում, հասարակ ժողովրդի շրջանում նման գաղափարական պայքարի շեշտը դրվեց Արևմուտքի կյանքի առավելությունների ու ԽՍՀՄ-ի կյանքի անհույս հետամնացության քարոզչության վրա:
Բայց ԽՍՀՄ-ի վերնախավի հետ աշխատանքը տարվեց բոլորովին այլ ուղղությամբ, որի հիմնական բովանդակությունը հանգում էր հետևյալին:
Արևմուտքը սկսեց ԽՍՀՄ-ի վերնախավին տանել այն ուղղությամբ, որ արդեն պարզվեց՝ ուժային հավասարակշության հասնելով և ատոմային զենք ունենալով, մենք չենք կարող հաղթել մեկս մյուսին և ավելի լավ է, եկեք միասին կառավարենք աշխարհը:
Իսկ Արևմուտքի այս մոտեցումն էլ հենվում էր այն բանի վրա, որ անցյալ դարի 70-ականների ԽՍՀՄ-ը այլևս չուներ ստալինյան ժամանակների կոնֆրոնտացիոն պոտենցիալը և հոգեբանորեն արդեն վաղուց պատրաստ էր արմատական փոփոխությունների, այսինքն, Արևմուտքի նման ազատ ու բարեկեցիկ կյանքով ապրելու:
Արդյունքը եղավ այն, որ սկսած Կոսիգինի ժամանակներից, երբ նրա սկսած ռեֆորմները հանդիպեցին կոմունիստական կուցակցության և, առաջին հերթին, Բրեժնևի ղեկավարած քաղբյուրոյի մեծ դիմադրությանը, քանի որ այն հղի էր նրանց իշխանությունը կորցնելու հեռանկարով, ԽՍՀՄ-ը արդեն գնում էր վարընթաց ճանապարհով:
Այս ուղղությամբ Արևմուտքի ջանքերը շարունակվեցին նաև հետագայում գիտական և այլ կոնտակտների տեսքով, մասնավորապես, խորհրդային վերնախավի որոշ ներկայացուցիչների մասնակից դարձնելով «Հռոմի ակումբի» տեսակի կենտրոնների աշխատանքներին՝ աշխարհի ապագայի հետ կապված կանխատեսումների ոլորտում:
Այս ամենը բերեց նրան, որ Գորբաչովն ու իր նման կասկածելի գաղափարների կրողները դարձան իրավիճակի տերը ԽՍՀՄ-ում, որի անխուսափելի վերջն էլ եղավ ԽՍՀՄ-ի փլուզումը:
Դրա համար էլ Արևմուտքը օգտագործեց որևէ մեկին կործանելու վաղուց հայտնի տեխնոլոգիան, այն է՝ որևէ կեղծ նպատակ հետապնդող գաղափարով կործանման ենթակա համակարգին դնելով իր համար անսովոր և հունից դուրս եկած վիճակի մեջ, որն էլ հենց դեմոկրատիա գաղափարի փաթաթելն էր ԽՍՀՄ-ի վզին:
Դրա հետ միասին, Արևմուտքն ինքը սկսեց գնալ մի նոր գաղափարական ճանապարհով, որն էլ հանգեցրեց ուլտրալիբերալ գաղափարների ժամանակավոր հաղթանակին:
Խոսքը բաց հասարակության գաղափարի ու համապատասխան հակասություններով լի գաղափարախոսության մասին է, որը մարդու էությունից հեռանալու իմաստով կարող էր մեծ հաջողությամբ մրցել կոմունիզմի գաղափարի հետ, որը գլոբալ անհաջողություն ունեցավ մարդու էությունից էապես շեղված լինելու պատճառով:
Վկան՝ ներկայի Չինաստանը, որի հաջողությունը մեծապես հենված է մասնավոր սեփականության գաղափարի վրա, և որտեղ կոմունիստական գաղափարը կատարում է իրավիճակը կայուն պահող իշխանության դեր միայն:
Պավել Բարսեղյան