ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Սիրիա պետության անվան տակ ձևավորվում է բոլորովին նոր իրականություն

Սիրիա պետության անվան տակ ձևավորվում է բոլորովին նոր իրականություն
08.03.2025 | 15:32

Սիրիայում վերջին երկու օրերին տեղի է ունենում այն, ինչ կանխատեսելի էր դեռ դեկտեմբերին. նախկինում գոյություն ունեցած պետության շարունակական քայքայում, որն անխուսափելիորեն ուղեկցվելու է տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի միջև իրական բախումով և կոտորածներով։ Այդ ամենը՝ տարբեր միջազգային դերակատարների հովանավորությամբ և սեփական շահերի սպասարկմամբ։

Այս պահին ահաբեկիչները, որոնք այժմ պաշտոնապես կոչվում են Սիրիայի ժամանակավոր իշխանություններ, ոչ միայն փորձում են ճնշել ժողովրդական ապստամբությունը Սիրիայի ծովափնյա շրջաններում, այլև միաժամանակ իրականացնում են այդ շրջանների բնիկ ժողովրդի՝ ալավիների փաստացի ցեղասպանություն։ Այս ամենը՝ Թուրքիայի բարձր հովանու ներքո և փաստացի ռազմական աջակցությամբ։

Ընդ որում, ապստամբությունը միայն ֆորմալ առիթ է լիարժեք կոտորածի համար, քանի որ ալավիների վրա բռնաճնշումները սկսվել և շարունակվում են Ասադի իշխանության տապալումից անմիջապես հետո, թեև՝ ավելի փոքր մասշտաբներով։

Սիրիա պետությունը չկա, իսկ դրա անվան տակ գոյություն ունեցող տարածքում արյունով ու օնլայն ռեժիմով ձևավորվում է բոլորովին նոր իրականություն։

Ցավով պիտի ասեմ, որ բարեկամ սիրիացի ժողովուրդը, որը տրվեց Սիրիայի թշնամիների քարոզին ու ավիրեց սեփական երկիրը, դեռ երանի է տալու Ասադի իշխանության օրերին։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 14022

Մեկնաբանություններ