ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

«Խուճուճ» թվաբանություն

«Խուճուճ» թվաբանություն
15.11.2012 | 13:16

«Փաստորեն, եթե ԲՀԿ-ն ՀԿԿ-ի հետ է, իսկ ՀԱԿ-ը` ԲՀԿ-ի , ապա ՀԱԿ-ը նաև ՀՀԿ-ի հետ է: Այս տրամաբանությունը, կարծեմ, ուսուցանվում է տարրական դասարաններում. «Իմ բարեկամի բարեկամը իմ բարեկամն է. նա չի կարող իմ թշնամին լինել»: Այդպես չէ՞: Թե՞ ես սխալվում եմ: Իսկ գուցե նո՞ր բանաձև է ձևակերպվել: Այս տրամաբանությամբ 2x2-ն էլ շուտով 5-ի հավասար կլինի»,-գրում է Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում` փորձելով գլուխ հանել իշխանություն-ընդդիմություն տանդեմում խմորվող «խուճուճ» հարաբերություններից:

Իսկ իմ կարծիքով, եթե առաջնորդվելու լինենք 'Враг моего друга-не мой враг' տրամաբանությամբ, ամեն ինչ իր տեղը կընկնի:
'Я так думаю',-կասեր Ֆրունզ-Խաչիկյանը:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ