«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Կռվելու պատրաստակամություն, ոչ թե հարկերի հավաքագրման հերոսացում

Կռվելու պատրաստակամություն, ոչ թե հարկերի հավաքագրման հերոսացում
15.06.2025 | 15:31

Բայց իրանցիներն ու հրեաները հեչ բան չեն հասկանում տարատեսակ խաղաղության խաչմերուկներից, դարաշրջաններից ու խաղաղության պայմանագրերից։

Ինչու եք իրար խփում, ինչ պետական շահ, ինչ ազգային արժանապատվության, ինչ պատիվ ինչ նամուս։

Կերեք, խմեք, կայֆավատ եղեք էլի, ձեռքի հետ մի «իրական Իրան» կամ «իրական Իսրայել» կոնցեպտ «կերցրեք» ձեր ժողովուրդներին ու վերջ... հա', մեկ էլ մի մոռացեք, որ այս պատերազմում ով պարտվեց, ուրեմն ինքը ամրապնդեց իր անկախությունը և ինքնիշխանությունը։

Պատկերացնում եք, որ հիմա մեկն Իսրայելում կամ Իրանում խոսք ասի, թե «ինչ ուզում է լինի, միայն պատերազմ չլինի», դրա հետ ինչ կանեն իսկույն։

...Սա պատերազմի քարոզ չի, բնա՛վ...

Պատերազմն ահավոր ողբերգություն է ցանկացած պետության համար, սակայն հենց քեզ սպառնացողին ու հարվածողին պատասխանելու, դիմադրելու և ԿՌՎԵԼՈՒ պատրաստակամությունն է ԱԶԳ-ին իրավունք տալիս ունենալ պետություն, տուն, Հայրենիք, այլ ոչ թե հարկերի հավաքագրման հերոսացումը։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 2249

Մեկնաբանություններ